Նոր լարվածություն՝ Երևանի ու Մինսկի միջև․ Հայաստանը քաղաքական ապաստան կտա բելառուս այլախոհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Նոր լարվածություն՝ Երևանի ու Մինսկի միջև․ Հայաստանը քաղաքական ապաստան կտա բելառուս այլախոհին

22:06 22.03.2024

Հայաստանը հրաժարվել է Մինսկին արտահանձնել Բելառուսի հետախուզվող քաղաքացուն, որը կալանավորվել էր մեր երկրում 1,5 ամիս առաջ: Ըստ բելառուսական աղբյուրների՝ Յարոսլավ Նովիկովին Հայաստանում քաղաքական ապաստան է տրամադրվելու:

Ո՞վ է այդ մարդը, ինչո՞ւմ է նա մեղադրվում հայրենիքում: Թենային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այդ երիտասարդը՝  Յարոսլավ Նովիկովը, կալանավորվել էր փետրվարի 2-ին, երբ Վրաստանից Հայաստան էր փորձում տեղափոխվել: Նա կալանավորվել էր, քանի որ նրա անունը միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցանկում էր՝ Բելառուսի հայտի հիման վրա:

Նովիկովը մեղադրվում է հայրենիքում բանակից խուսափելու համար և թաքնվում էր ամիսներ շարունակ Վրաստանում, որը Բելառուսի հետ չունի արտահանձնման մասին համաձայնագիր՝ ի տարբերություն Հայաստանի, բայց Վրաստանում նրա գտնվելու օրինական ժամկետը լրանում էր, և նա պետք է լքեր Վրաստանը: Եվ որպեսզի նույն օրը վերադառնար, դա հնարավորություն կտար նրան զրոյացնել այն ժամկետը, որի ընթացքում նա իրավունք ուներ Վրաստանում գտնվել:

Հայ իրավապահները՝ հավատարիմ իրենց պարտականությանը, նրան կալանավորել էին, և դատարանը 40 օրվա կալանքի վճիռ էր կայացրել: Այդ ընթացքում Բելառուսից ստացվել էր համապատասխան փաստաթղթերի փաթեթը, որի հիման վրա նյութեր էին նախապատրաստվում նրան արտահանձնելու մասին, քանի որ ՀՀ-ը և Բելառուսը ԱՊՀ շրջանակներում միացել են այն փաստաթղթերին, որոնք պարտադրում են նման հարցերում ահա այդպիսի լուծում:

Բայց ընթացքում նա դիմեց քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այդ հայտը քննարկվում էր, և այսօր բելառուսական աղբյուրները տեղեկություն տարածեցին այն մասին, որ հայտը բավարարված է:

Նշեմ, որ հայկական ոչ մի պաշտոնական աղբյուր այս տեղեկությունը չի հաստատել, բայց և չի էլ հերքել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ մինչ այդ Հայաստանը Բելառուսի քաղաքացիներին արտահանձնո՞ւմ էր:  Կայացրած որոշումը իրավակա՞ն էր, թե՞ ավելի շատ քաղաքական:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

23:02 27.05.2025

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

22:42 27.05.2025

Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշար

Ստոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

BACK_TO_TOP