TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:06 22.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի […]

̰
Հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը

17:54 22.03.2024

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։ Զեկույցի մշակմանն ու հաստատմանը նախորդել են 2023թ-ի ընթացքում ԳՐԵԿՈ-ի գնահատման խմբի այցելությունը Հայաստան, […]

̰
Երևանում դիտվեց գարնան առաջին ամպրոպը

17:48 22.03.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երևանում դիտվեց գարնան առաջին ամպրոպը»:

̰
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացված վերահսկողություն է իրականացվել տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ

17:42 22.03.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ 2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց, որի […]

̰
Հայաստանի ՔԿՀ-ներում փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ աշխատաժողով է անցկացվել

17:35 22.03.2024

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին անցկացվել է աշխատաժողով՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ։ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի […]

̰
Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե

17:28 22.03.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե։ Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Արտակ Կարապետյանը, «Մելորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։ Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը նախարարին […]

̰
ՍԴ փոխնախագահը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ

17:22 22.03.2024

Մարտի 21-ին Սահմանադրական դատարանի դատավոր, փոխնախագահ Վահե Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրին առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ ՍԴ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և իրավունքի գերակայության ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար։ Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչներ պարոն Արիան […]

̰
Ձյուն, անձրև, մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:12 22.03.2024

Մարտի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Դիլիջանի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց և Սարավանի […]

̰
Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:06 22.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Մասնավորապես՝ 🔴 արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների […]

̰
Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արաքս համայնքում

16:16 22.03.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Գրիբոյեդով և Հայկաշեն բնակավայրերում իրականացրած վերահսկողության ընթացքում պարզել են, որ Մ.Գրիգորյանին պատկանող չգործող ձկնաբուծարանի տարածքում կենցաղային նպատակով շահագործվում է ապօրինի խորքային հոր, իսկ Ա.Կարապետյանին պատկանող հողատարածքի ապօրինի հորից գյուղատնտեսական նպատակով իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության: Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 ապօրինի […]

̰
Տեղի է ունեցել Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը

15:29 22.03.2024

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

14:13 22.03.2024

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։ Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ […]

̰
Արարատ Միրզոյանն Ուրուգվայի իր գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

13:17 22.03.2024

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս […]

̰
Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ

12:27 22.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

̰
Սոնա Ղազարյանն ընտրվել է ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ

11:57 22.03.2024

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Փարիզում ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվել է փոխնախագահ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: « Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»,-գրել է նա:

̰
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ծառայությունը

11:03 22.03.2024

ՀՀ ՊՆ-ն պատմում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ծառայության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ջուրը խաղաղության համար». այսօր նշվում է ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը

10:21 22.03.2024

1993 թվականից սկսած ամեն տարի այս օրը՝ մարտի 22-ին աշխարհի հիդրոլոգիական հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և համակարգվում ՄԱԿ-ՋՈՒՐ կառույցի կողմից։ Մեր հանրապետությունում, 2022 թվականից սկսած այդ օրը նշվում է նաև որպես Ջրաբանի օր: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն […]

̰
Այսօր և վաղը տեղումները կշարունակվեն. Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնը չի նահանջում

09:46 22.03.2024

ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ […]

̰
Պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

23:05 21.03.2024

Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ: Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին

22:36 21.03.2024

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների  արդյունքները:  Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին: Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն […]

̰
Ջերմուկ տանող ճանապարհին շարունակվում են քարաթափման մաքրման աշխատանքները

22:13 21.03.2024

Ջերմուկ տանող ճանապարհին սպասարկող կազմակերպության կողմից այս ժամերին շարունակվում են քարաթափման մաքրման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։  

̰
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ

21:36 21.03.2024

Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում […]

̰
Փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու ծրագրերը ներկայացվել են «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը ՀՀ-ում» ծրագրի բացմանը

20:24 21.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է գտնվել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր ծրագրի բացման միջոցառմանը: Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար: Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման […]

̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր

20:18 21.03.2024

Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

19:51 21.03.2024

Մարտի 21-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են երկար […]

̰
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը Տավուշի մարզում էր

19:48 21.03.2024

Մարտի 20-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի նպատակն էր անհրաժեշտ մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանումներին՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև համալիր ստուգումների իրականացմանը։ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր վարչության և ենթակա […]

̰
36-ամյա տղամարդը հարվածել է կնոջը, սպանության փորձ կատարել աներոջ նկատմամբ, սպանության սպառնալիքներ հնչեցրել․ նախաքննությունն ավարտվել է

19:23 21.03.2024

Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու և ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ․ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած […]

̰
Անտառների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում ՝ ՇՄ նախարարությունում

19:18 21.03.2024

Անտառների օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր անտառային ոլորտում գործունեության ծավալող գերատեսչությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի դեսպանին

19:12 21.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայանգիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի: Անդրադառնալով Երևանում իրականցվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 14-20-ը

18:55 21.03.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 14-20-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ մարտի 15-ին և 16-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
BACK_TO_TOP