18:43 21.03.2024
Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և […]
18:39 21.03.2024
Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ: Ա.Գրիգորյանը և Է. Վադ Պետերսոնն անդրադարձել են արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին ընդհանուր առմամբ և մասնավորապես՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը: ԱԽ քարտուղարը զրուցակցին […]
18:34 21.03.2024
Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետերը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն […]
18:25 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք: ԿԳՄՍ նախարար Ժաննա […]
18:12 21.03.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի» (AMRF) նախագահ Բռունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը խոսել է հայ-ֆրանսիական բարեկամական լավ հարաբերություններից, հայ և ֆրանսիական համայնքերի միջև առկա ամուր կապերից և նշել, որ այս հանդիպումն ավելի կամրապնդի այդ հարաբերությունները և կապերը: Ֆրանսիական գյուղական համայնքների ասոցիացիայի […]
18:06 21.03.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները: Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ: Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման […]
17:48 21.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ: 2023 թվականին հանձնաժողովը ուսումնասիրության է իրականացրել ծխախոտի արտադրանքի ոլորտում, որի համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները, […]
17:41 21.03.2024
Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն […]
17:30 21.03.2024
Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
17:25 21.03.2024
Մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 19։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Թալինի, Արթիկի, Սպիտակի, […]
17:21 21.03.2024
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի […]
17:16 21.03.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։ Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։ […]
17:12 21.03.2024
Գործադիրը հաստատել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը: Ըստ հիմնավորման՝ մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, որն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։ Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների […]
17:00 21.03.2024
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված […]
16:49 21.03.2024
Մարտի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:44 21.03.2024
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում […]
16:34 21.03.2024
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ին, Ֆրանսիայի վարչապետն այդ մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունեն Հայաստանի տարածքի մի քանի կետերում։ «Այսօր […]
16:26 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` մոտ 20 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում ընթացող ծավալուն կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Նրանց խոսքով՝ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների […]
16:21 21.03.2024
2024 թվականի մարտի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տեխնիկական տնօրեն Պատրիկ Վուչեքին և ծրագրի թիմին՝ նորանշանակ ղեկավար Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Բարձր դատարանի նախագահը վերահաստատել է Սահմանադրական դատարանի անփոփոխ հանձնառությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Արման Դիլանյանն ընդգծել է ԱՄՆ […]
16:12 21.03.2024
Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք շնորհավորել մեր ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ մեր վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է […]
16:06 21.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
16:00 21.03.2024
Հայաստանում 2023թ.-ին հարկեր- ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3.9%, 2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստին ասել է Ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքն և գրանցած արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
13:52 21.03.2024
Մարտի 20-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված գալա համերգ և պաշտոնական ընդունելություն, որով ազդարարվեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ […]
13:47 21.03.2024
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և […]
13:03 21.03.2024
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը ևւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան […]
12:15 21.03.2024
Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:
11:06 21.03.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Ջակումոպուլոսին։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող գործուն աջակցության համար։ […]
10:53 21.03.2024
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարց. Պարոն Գրիգորյան, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի Փաշինյան- Ֆոն […]
10:44 21.03.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ–շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։ Զորամասի շարահրապարակում՝ […]