19:33 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում Հայաստանը փոխադարձաբար ետ կկանչի Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացրած միջպետական գանգատները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը նշել է, որ պատրաստ են փոխադարձաբար ետ կանչել միջազգային ատյաններից գանգատները, եթե հայկական կողմը համոզված լինի, որ հաստատվում է կայուն և տևական […]
19:16 20.03.2024
Այսօր՝ մարտի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Մարտին Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Նարեկ Պ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ երեխային […]
19:06 20.03.2024
Այսօր ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։ Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել է, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։ Ըստ տեղեկությունների՝ Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: […]
18:48 20.03.2024
Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ Fly Arna-ի ծրագիրը ձախողվել է, այն շարունակելու մասին մտածելու լավատեսական հիմք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին: «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է: Բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որը այդ […]
18:40 20.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը մտադիր է Տավուշի մարզից գյուղեր հանձնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին: Վարչապետը նկատել է՝ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը: Ըստ նրա՝ պետք է այդ […]
18:23 20.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։ Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է […]
18:16 20.03.2024
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը անընդհատ զիջումների է գնում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում, այլ ընդահակառակը՝ Ադրբեջանից […]
18:06 20.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք» […]
17:54 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է լեգիտիմության հիմքի վրա պետական սահման ունենալը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարարել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե ինչ է ստանալու հայկական կողմը՝ զիջելով իր դիրքերը Տավուշի մարզում։ «Մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն․ […]
17:48 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժիններում քննվող երկու տարբեր քրեական վարույթների շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամյան» ալիքներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին ստացված տեղեկատվության իրացման արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների […]
17:33 20.03.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապա նաև սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին: Պատգամավորը խնդրել է ներկայացնել վերջերս Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ստացած տպավորությունները: «Հանդիպումները շատ կարևոր էին: […]
17:21 20.03.2024
Մարտի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման հետևանքով։ Մ2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանարդ ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:16 20.03.2024
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց […]
17:12 20.03.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականության կարևորությունը հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի բարելավման, ինպես նաև թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման և արդյունավետ իրականացման հարցերում: […]
16:38 20.03.2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի տարածքից ԵՄ առաքելությունը լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին, սա նաև փաստացի հաստատում ունի: Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի և նույնիսկ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշել […]
15:56 20.03.2024
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի (CoE) ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին։ Փոխնախարար Սարգսյանը Կլաուս Նոյկիրխին է ներկայացրել ներքին գործերի բնագավառում իրականացվող լայնածավալ բարեփոխումները։ Կլաուս Նոյկիրխը բարձր է գնահատել Ներքին գործերի նախարարության հետ առկա համագործակցությունն ու բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը։ Կողմերը քննարկել են ՆԳՆ […]
14:52 20.03.2024
Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ […]
14:40 20.03.2024
Մեծ Բրիտանիան աջակցում է այն հարթակին, որի արդյունավետ աշխատանքի և կայացման գործում միջնորդական առաքելությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ինչպես նաև զորակցում է հայկական և ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք ներգրավվեն կառուցողական բանակցություններում՝ հավատալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան […]
13:47 20.03.2024
Վարչապետի որոշմամբ՝ Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,-նշված է որոշման տեքստում։
12:04 20.03.2024
ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ․ «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ […]
23:50 19.03.2024
Մարտի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և բազմաոլորտ համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ։
23:47 19.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր […]
22:16 19.03.2024
Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ […]
17:47 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով: Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն: «Հայաստանում կրթական բոլոր […]
17:43 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:37 19.03.2024
Աշոտ Դավոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:32 19.03.2024
Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Նրա խոսքով համաձայնագիրը տարածվում է մեր երկրում ԵՄ […]
17:26 19.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:20 19.03.2024
Խորհրդարանը մարտի 19-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուի կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու Ծովինար […]
17:16 19.03.2024
Մարտի 19-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Տավուշի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Նաիրիի, Թումանյանի, Մեղրիի տարածաշրջաններում ՝անձրև։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության […]