Մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Ստոլտենբերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+22.09 oC

Մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Ստոլտենբերգին

14:55 19.03.2024

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել.

«Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։

Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար։ Եւս մեկ անգամ, բարի գալուստ»։

Իր հերթին Յենս Ստոլտենբերգը նշել է.

«Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։

Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը, ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում»։

Վարչապետ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մեր երկրի խաղաղ ձգտումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի իշխանությունները հերքում են Իսրայելի տարածքի հրետակոծությանը իրենց մասնակցությունը

13:00 04.06.2025

Սիրիայի իշխանությունները հերքում են Իսրայելի տարածքի հրետակոծությանը իրենց մասնակցությունը

Սիրիայի նոր իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Իսրայելի ուղղությամբ արկերի արձակմանը և դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք դեռևս ստուգում ենք Սիրիայից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրետակոծության մասին տեղեկատվությունը և հաստատում ենք, որ մեր երկիրը սպառնալիք չի ներկայացրել և չի ներկայացնի Մերձավոր Արևելքի որևէ […] ...

Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը

12:50 04.06.2025

Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը

Պաղեստինի կառավարությունը կոչ է արել միջազգային միջամտության՝ կանխելու համար Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովը որպես զենք օգտագործելը։ «Միջազգային միջամտությունը անհապաղ անհրաժեշտ է՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովի կիրառումը որպես զենք դադարեցնելու համար», -WAFA լրատվական գործակալությունը մեջբերում է պաղեստինյան կաբինետի հայտարարությունը։ Կաբինետը նաև կոչ է արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի […] ...

ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

12:45 04.06.2025

ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ «Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ […] ...

Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. AP

12:40 04.06.2025

Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. AP

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բաց կթողնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստը՝ դրա ստեղծումից ի վեր առաջին անգամ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկա չի լինի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հանդիպմանը։ Հեգսեթի մասնակցությունը տեսակապի միջոցով նույնպես նախատեսված չէ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա Վաշինգտոնի կողմից […] ...

Հութիները պնդում են, որ կանխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վայրէջքը Բեն Գուրիոնի օդանավակայանում

12:30 04.06.2025

Հութիները պնդում են, որ կանխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վայրէջքը Բեն Գուրիոնի օդանավակայանում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից հասցված հրթիռային հարվածի պատճառով, հայտնել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք հարձակվել են Լոդի օդանավակայանի վրա (նկատի ունի Բեն Գուրիոնը)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ», – […] ...

Լի Ջե Մյունգը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

12:20 04.06.2025

Լի Ջե Մյունգը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում

Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու «Տոբուրո Դեմոկրատական ​​կուսակցությունից» Լի Ջե Մյունգը հաղթել է ընտրություններում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հավաքելով ձայների 49.4%-ը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների։ Քվեաթերթիկների մոտ 95%-ի մշակմամբ՝ հարավկորեական լրատվամիջոցներն արդեն հայտարարել են, որ Լի Ջե Մյունգի հաղթանակը երաշխավորված է, քանի որ մնացած քվեաթերթիկների քանակը չի գերազանցել երկու առաջատար թեկնածուների միջև եղած տարբերությունը։ Իշխող […] ...

BACK_TO_TOP