Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+28.09 oC

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում

22:44 15.03.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով:

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գործադիրի համապատասխան կառույցների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ համատեղ քննարկման նպատակն է օրենսդիրի եւ գործադիրի սերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ելույթում անդրադառնալով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին, նշել է, որ վերջին տարիներին Հնդկաստանի հետ հարաբերությունները թեւակոխել են ինտենսիվ զարգացման փուլ: Նա ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խորացումն ու առաջընթացը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, որն ամրագրված է Կառավարության ծրագրում. քաղաքական երկխոսության մակարդակում զգալի առաջընթաց է գրանցվել: Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը:

Քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում համագործակցությանն ու միմյանց մշակույթների նկատմամբ հետաքրքրության բարձրացման ու մշակութային արժեքների հանրահռչակմանը նվիրված ծրագրերի իրականացմանը:

Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության մասին՝ ներկայացվել են հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերը, որոնք մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել ոչ միայն օտարերկրացիների, այլեւ մեր հանրության համար՝ ընդգծելով հայ ժողովրդի հետաքրքրվածությունը հին ժողովուրդների մշակույթով եւ պատմությամբ: Կարեւորվել է համագործակցությունը ֆիլմարտադրության ոլորտում, զբոսաշրջության զարգացման հարցում եւ միջմարդկային շփումների խթանման ուղղությամբ:

Մտքերի փոխանակման ձեւաչափում պատգամավորները կարեւորել են զբոսաշրջության եւ ֆիլմարտադրության, առողջապահության, միգրացիայի ոլորտներում համագործակցությունը, առեւտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը:

Մասնակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների զարգացման ծրագրերում ՀՀ ներգրավվածության եւ ՀՀ կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին առնչվող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ բավարար ջանքեր գործադրելու դեպքում կարձանագրվեն իրատեսական արդյունքներ: Ծրագրերի իրականացման հարցում Հակոբ Արշակյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս կազմակերպել նմանատիպ քննարկումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 02.06.2025

SHANTNEWS

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

19:44 02.06.2025

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

19:26 02.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

19:16 02.06.2025

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP