16:38 07.03.2024
«Հայաստան ձեր այցն աննախադեպ է հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,-ողջունելով Դանիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը` ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Մարտի 7-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները:
«Հայաստանը բավականին դժվարին ճանապարհով է անցնում վերջին ժամանակահատվածում: Եվ այս ճանապարհին մենք ընկերների կարիք ունենք. վստահ եմ, որ Դանիան Հայաստանի բարեկամ երկիրն է»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:
Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը փաստել է, որ երկու երկրների միջեւ եւ հատկապես միջխորհրդարանական հարաբերություններում կա չիրացված ներուժ:
Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցի նպատակն է ամրապնդել թե’ Դանիայի եւ թե’ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները: «Դանիան եւ Հայաստանը փոքր երկրներ են, եւ մենք հասկանում ենք դաշնակիցներ ունենալու կարեւորությունը»,- ընդգծել է հյուրը:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են 2020 թվականի պատերազմից հետո մեր երկրում ստեղծված անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին` Ազգային ժողովի պատգամավորներն այս համատեքստում բարձր են գնահատել Դանիայի աջակցությունը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:
Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցում կարեւորվել է երկու խորհրդարանականների իրավասու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:
14:17 13.06.2025
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...
14:10 13.06.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանելԵգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...
14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժածՀունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
14:06 13.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքինԻսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...
14:03 13.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...
13:58 13.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...