18:30 07.03.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ թե՛ Կառավարության ծրագրով, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ սահմանված կարևոր քայլ է իրականացվում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման անհրաժեշտությունը: Այդ նպատակով 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախորդ տարի արդեն հաստատվել են մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային մարզադաշտը: Այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում:
«Վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որն այժմ տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում: Նախորդ տարի էլ մեր ընտրանին առաջին անգամ մտավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ, ընդ որում՝ հաղթանակի հասնելով ընտրական փուլի 7 խաղում անընդմեջ: Այժմ խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարին:
Նախարարը տեղեկացրել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Արդյունքում՝ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացումը կնպաստի մարզաձևի առավել տարածմանն ու մասսայականացմանը մեր երկրում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցներում ևս այն խրախուսվում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության և մարզադպրոցների կառուցման ու վերակառուցման ծրագրերը կնպաստեն մարզաձևերի՝ նոր թափով զարգացմանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տոմսերի էլեկտրոնային վաճառքը կմեկնարկի վիճակահանությունից հետո: Տոմսերի արժեքը կտատանվի 1000-5000 դրամի սահմաններում:
«Սպասում ենք մեծ թվով երկրպագուների՝ հաշվի առնելով այն, որ մասնակից թիմերը բավականին հայտնի են: «Պալմա Ֆուտզալի» կազմում էլ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը՝ Լուան Բարբոսան, որը ճանաչվել էր 2022/23 խաղարկության եզրափակչի լավագույն խաղացող: Արդեն իսկ 50 երկիր Հայաստանից հեռարձակում իրականացնելու իրավունք է ձեռք բերել, բայց ՀՖՖ գործընկերների հավաստմամբ՝ այդ թիվը կգերազանցի 70-ը: Սա շատ հայտնի մրցաշար է, որն ունի երկրպագուների մեծ բանակ: Ընդ որում՝ հազվադեպ է լինում, երբ եզրափակչի անցկացումը վստահում են մի երկրի, որը ներկայացուցիչ չունի «4-ի եզրափակչում»,- ներկայացրել է Արայիկ Հարությունյանը:
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Խաղերի վիճակահանությունը կկայանա մարտի 14-ին՝ Երևանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
14:17 13.06.2025
Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...
14:10 13.06.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանելԵգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...
14:08 13.06.2025
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժածՀունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
14:06 13.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքինԻսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...
14:03 13.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...
13:58 13.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...