2020-ից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները. Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

2020-ից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները. Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում

17:16 27.02.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում:

«Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: Նա կոչ արեց կանգնել պատմության ճիշտ կողմում, ամենուր ոտքի կանգնել մարդու իրավունքների համար։

Իրոք, աշխարհը դառնում է վտանգավոր վայր, երբ մարդու իրավունքներին հանձնառությունը հետընթաց է գրանցում, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես՝ միջազգային իրավունքը, մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքը անտեսվում և լայնորեն խախտվում են:

Հայաստանն այս հեղինակավոր խորհուրդը դիտարկում է որպես ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հիմնասյուներից մեկը: Այդ իսկ պատճառով այս նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձև։ Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության արհավիրքին հակազդելու միջազգային ջանքերում, հատկապես վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների կարողությունների ուժեղացման ուղիների ուսումնասիրման միջոցով: Սա է նոր նախագծի հիմնական առանձնահատկությունը։ Մենք ակնկալում ենք լայն աջակցություն այս վեհ նպատակին:

Պարոն Նախագահ,

2020 թվականից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը։ Վերջին երեքուկես տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ագրեսիվ պատերազմից, արտադատական սպանություններից, կամայական կալանավորումներից, բռնի անհետացումներից, խոշտանգումներից, սովից և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերից։ Այդ բնակչությունը դիմակայեց Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի տասը ամիս շարունակվող շրջափակմանը, այնուհետև վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման:

Ադրբեջանի նման քաղաքականության ականատեսն ենք եղել անցյալ դարի 80-ականներից։ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքներում նմանատիպ գործողությունների հետևանքով շուրջ 360 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը, նրանց զրկել են իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության իրավունքից և ապաստան են գտնել Հայաստանում:

Ավելի վաղ նույն քաղաքականության հետևանքով հայերը լքել են Նախիջևանի իրենց տները:

Տիկնայք և պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի դեպքում սպասվող վայրագությունների մասին նախազգուշացնող նշանների պակաս չկար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հայտարարությունները, ՄՔԴ-ի հրամանները, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգի մանդատատար հանրային հաղորդագրությունները: Սակայն դա բավարար չէր միջազգային հանրության համար, և ես կրկին մեջբերում եմ գլխավոր քարտուղարին, որ «պետք է կանգնել պատմության ճիշտ կողմում, տեր կանգնել մարդու իրավունքներին»։

2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել շուրջ 145 հազար մարդ։

Այստեղ պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց իրավունքների և կարիքների հասցեագրման համար։ Այժմ փորձում ենք հաղթահարել կարճաժամկետ մարտահրավերները՝ ապահովելով հասանելիություն կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերին, աջակցելով նրանց բնակարանային ապահովմանը։ Մենք արդեն ծրագրում ենք կոնկրետ գործողություններ՝ լուծելու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները՝ ուղղված ԼՂ հայերի հետագա ինտեգրմանը։

Տիկնայք և պարոնայք,

1990-ականների և 2020-ի պատերազմներից հայկական կողմն ունի ավելի քան 1000 անհետ կորած և բռնի անհետացած: Ադրբեջանում ունենք 23 ռազմագերի և այլ պահվող անձինք: Հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման հսկայական լուրջ վտանգի առաջ է և, ինչպես նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, մեջբերում եմ. «կարող են մշակութային զտումներ լինել»:

Շարունակվում են Ադրբեջանի կողմից հրահրված ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական սրացումները։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումումից հետո Ադրբեջանի կողմից ուժի անօրինական կիրառման անպատժելիությունը հանգեցրեց նոր տարածքային պահանջների Հայաստանի նկատմամբ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացնում են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու հստակ մտադրությամբ։

Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ Համոզված ենք, որ 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխելիության փոխադարձ ճանաչումը և ԽՍՀՄ-ի ամենավերջին և օրինական քարտեզների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատումը միակ ճանապարհն է դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք նաև հավատում ենք, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ պետությունների ինքնիշխանության ու իրավասության հարգանքի և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, կարող է ստեղծել լրացուցիչ փոխկախվածություն՝ ամրապնդելով Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունությունը։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր իրական շահագրգռվածությունն ու քաղաքական կամքը՝ բացելու բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարության ամրապնդում, և մենք հպարտանում ենք արձանագրված ուշագրավ ձեռքբերումներով։ Հռոմի կանոնադրությանը միանալը ևս մեկ, սակայն կարևոր քայլ է այդ առումով և հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառության անսասան նշան: Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում նաև կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների ամրապնդման, աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

22:17 11.05.2025

Սարալանջի փողոցի սկզբնամասում «Ford»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

Մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Միհրան Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վաչե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP