23:15 23.02.2024
France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն պատասխանել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցին, թե արդյոք երկկողմ հարաբերություններում առաջընթաց կա: Նա նշել է, որ այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս անգամ այդպես կլինի։
«Եվ ինչի՞ մասին է խոսքը` երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, որ համաձայնեցվել են նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը ճշգրտորեն ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն են։
Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին։ Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պիտի բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի հիման վրա` հավասարության և փոխադարձության շրջանակներում։ Մենք այս սկզբունքները կենտրոնացրել ենք և արտահայտել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Եթե Ադրբեջանն այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները՝ մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»,-ասել է նա:
Լրագրող Մարկ Պերելման հետաքրքրվել է, թե արդյոք խաղաղության պայմանագիրը հնարավոր է շուտով` հաշվի առնելով փետրվարի 14-ին Ադրբեջանի հարձակումը Ներքին Հանդի ուղղությամբ: Փաշինյանը նշել է, որ խնդիրը հայտարարված երեք սկզբունքները խաղաղության պայմանագրի մեջ արտահայտելն է։ Ըստ վարչապետի՝ «այս ճանապարհին է մեր պրոբլեմը»։
«Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք ահա այս պրոբլեմները վերլուծելով և նաև վերլուծելով Ադրբեջանից, պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները նշանակում են, կարճ ասած, նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր ամբողջ տարածքով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են։
Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են այդ վերլուծությունները։ Նկատի ունեմ` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին, երկու բանից, առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը՝ հրապարակային խոսույթը, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը, որ եթե կարճ ներկայացնեմ` Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում և ագրեսիվությունը սահմանին։
Նույն վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել են, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման` չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ շատերին, հայաստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է այն կարծիքին, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ»,-ընդգծել է Փաշինյանը։
20:18 27.05.2025
«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններովՊրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...
20:13 27.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեի հետՄայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն […] ...
20:10 27.05.2025
Հրդեհ Արշակունյաց պողոտայումՄայիսի 27-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարները […] ...
20:05 27.05.2025
«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». Corriere dello Sport«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». այս վերնագրով հոդվածը հրապարակել է իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը: Աղբյուրը հիշեցրել է, որ 36-ամյա Մխիթարյանը երկու տարի առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Մխիթարյանը անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ […] ...
19:50 27.05.2025
Անահիտ Մանասյանը խոսել է կրթական հաստատություններում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրների մասինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է […] ...