Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ. Նիկոլ Փաշինյան

23:38 23.02.2024

Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է. իմաստ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ. այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հաստատել է լրագրողի հարցն այն մասին, որ Իլհամ Ալիևը երբ ասում է, որ պատրաստ է խաղաղության, իրականում պատրաստվում է պատերազմի:

«Այո, այդպիսի տպավորություն կա, բայց նաև օբյեկտիվ լինելու համար ենթադրում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում»,-ասել է նա:

Բաքուն օգտվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հանգամանքից՝ ասելով, որ Հայաստանը նոր հարձակման կդիմի, հիշատակում է լրագրող Մարկ Պերելման՝ հարցնելով, թե արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելի զինվի, որովհետև իրականում Ադրբեջանը գետնի վրա ավելի ուժեղ է ռազմական առումով:

«Ես երեկ նախագահ Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ էլ այդ հարցին անդրադարձա, որովհետև Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում մեր որևէ ռազմատեխնիկական ոլորտում նոր պայմանագրի և համագործակցության ոլորտում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում։ Սա կարևոր փաստ է արձանագրելու համար։

Մյուս կողմից ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ ասում ենք` շատ լավ, եկեք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից փոխադարձաբար հայելային ետ քաշենք զորքերը: Եվ դա կլինի վստահության շատ կոնկրետ քայլերից մեկը։

Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք»,-նշել է Փաշինյանը:

 

Նա հավելել է, որ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանը բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, այսինքն` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ճանաչում է անվերապահորեն, իսկ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքից դուրս բանակը կիրառելու խնդիր չունի և չի ունենալու։ Այս ֆոնին Ադրբեջանի անհանգստությունը, ըստ Փաշինյանի, նշանակո՞ւմ է, որ «ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու։ Նաև այս փաստն է, այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

BACK_TO_TOP