Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին

18:42 23.02.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։

«Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցաված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը, որ բոլորովին վերջերս ծիծաղաշարժ «անհանգստություն» էր հայտնում աշխարհում փախստականների թվի աճի կապակցությամբ մի երկրի անունից, որը վերջին երեք տասնամյակում հայաթափել է ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը, որը օրերի ընթացքում էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը, պատահաբար վերհիշել է աշխարհում միջազգային իրավունքի և դրա գործարկման անհրաժեշտության մասին։ Սա ադրբեջանական ընտրանքայինության և քաղաքական երեսպաշտության հերթական զազրելի արտահայտումն է։

Օրինակ՝ միջազգային իրավունքի մաս հանդիսացող «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» Ջենովայի կոնվենցիան մեջբերելիս ինչու՞ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը չի պատասխանում այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում ազատ շրջում և հերոսացվում պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց խոշտանգումների ենթարկած հանցագործները,

«Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի» կոնվենցիան մեջբերելիս արդյո՞ք Ադրբեջանի ՄԻՊ-ը խիստ նմանություններ չի գտնում կոնվենցիայի դրույթների և այն գործողությունների մեջ, որ Ադրբեջանը իրականացրել է 1988 թ․ Սումգայիթում, 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և այլուր, արդյո՞ք չի կարողանում եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա ապօրինի շրջափակմամբ հարուցված հումանիտար աղետը և արձանագրված սովամահությունը ամբողջությամբ համապատասխանում են ցեղասպանություն եզրի ենթադրած իրողություններին։

Իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման», «Երեխաների իրավունքների» կոնվենցիաների և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրերի հիշատակումը դուրս է ցանկացած տրամաբանությունից։ Խոշտանգումների և անմադրկային վերաբերմունքի դրսևորման համար Ադրբեջանում արժանանում են միայն հերոսացման։ 2023 թ․ ավելի քան 30 հազար երեխա 10-ամիս զրկված է եղել է կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններից, 30 հազար երեխա ենթարկվել է բռնի տեղահանման վախի և կյանքի նկատմամբ սպառնալիքի մշտական ուղեկցությամբ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջ հայությունը ռասայական խտրականության հիմքով ենթարկվել է բռնի տեղահանման, վերջիններիս ստեղծած մշակութային ժառանգությունը, դարձյալ ռասայական և կրոնական խտրականության հիմքով, շարունակաբար պղծվել, յուրացվել, ոչնչացվել է։ Այս գործընթացն ամբողջ ծավալով այժմ ընթանում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական հոգևոր-մշակութային և ազգային ժառանգության նկատմամբ՝ ինչպես եկեղեցիների և սրբատեղիների պղծման, այնպես էլ ազգային խորհրդանիշերի ոչնչացման ճանապարհով։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի անհավասարակշիռ հայտարարությունները։ Սա տիպիկ ադրբեջանական գործելակերպ է՝ ժխտել այն ամենը, ինչ կատարվել է, աղաղակել այն մասին, ինչը չի եղել։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք նաև հետևել իր երկրում պետականորեն հնչող ատելության խոսքին, ռասիստական խտրականության տարրեր պարունակող ագրեսիվ հռետորաբանությանը։ Գուցե թե այդպես վերջինս կարողանա ապահովել իր պաշտոնի գործառույթների իրականացումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP