19:48 21.02.2024
Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում:
«Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասել է դեսպանը:
Նա շնորհավորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմի յուրաքանչյուր անդամի, շնորհակալություն հայտնել ամենօրյա նվիրման համար:
«Դուք տեղի բնակչության համար դարձել ենք ԵՄ-ի ամենատեսանելի մասը Հայաստանում»,-նշել է դեսպանը:
Նա ողջունել է քաղաքացիական առաքելության ճիշտ ժամանակին ամրապնդումը և գովեստի խոսքեր հղել այն աշխատանքի ուղղությամբ, որն իրականացրել են 1 տարի շարունակ՝ անաչառորեն նպաստելով անվտանգային իրավիճակի բարելավմանը գետնի վրա:
Բելգիան ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է 6 ամիս ժամկետով՝ մինչև հունիսի վերջ:
10:30 14.05.2025
44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարանԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ […] ...
10:23 14.05.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում․ իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներՄայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական […] ...
10:19 14.05.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է Իրանի զարգացումը, բայց թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք մշակի։ «Նրանք չեն պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել։ Թույլ տվեք պարզաբանել։ Ես լիովին աջակցում եմ Իրանին։ Ես ուզում եմ, որ նրանք ունենան հիանալի երկիր և շատ փող աշխատեն»,-ասել է Թրամփը Fox News-ին։ Մեկնաբանելով հայտարարությունը, հեռուստաալիքը հիշեցնում […] ...
10:10 14.05.2025
Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...
10:00 14.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավըԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...
09:50 14.05.2025
Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-իԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...