19:14 01.02.2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա էդուարդ Ս.-ն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:28 20.05.2025
Ֆլիկը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականը․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կերկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը, հաղորդում է La Vanguardia-ն։ «Ֆլիկը կերկարաձգի պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականը։ Մենք դեռ պաշտոնապես չենք կնքել պայմանագիրը, բայց Հանսին խոսքի տերն է»,- ասել է Լապորտան: Գերմանացու գլխավորությամբ առաջին մրցաշրջանում կատալոնական ակումբը հաղթել է Լա լիգան, Իսպանիայի Սուպերգավաթն […] ...
11:20 20.05.2025
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերքՄայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն: Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող: Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն […] ...
11:12 20.05.2025
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզՄեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում […] ...
11:04 20.05.2025
Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին Ballon d’Or-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում վերհիշել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության տարիները: «Դա մշտական պայքար էր: Սպորտային առումով շատ գեղեցիկ էր: Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն, քանի որ երկուսս էլ չափազանց մրցունակ էինք: Նա միշտ ուզում էր հաղթել ամեն ինչում, ես՝ ևս: Դա գեղեցիկ ժամանակ էր […] ...
10:56 20.05.2025
ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըՊետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, […] ...
10:40 20.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց ԱրմավիրումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...