Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումն ու սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ արդյունահանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+23.09 oC

Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումն ու սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ արդյունահանումը

17:48 31.01.2024

Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը:

Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ: Նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության՝ նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր, ինչպես նաեւ խստացված վարչական պատասխանատվություն՝ լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաեւ արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար: Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգի համար նախատեսված դեպքերը եւ դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին:

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 դրամը գերազանցող գումարը:

Պատգամավորները կարեւորել են ապօրինի ջրօգտագործման եւ ձկնագողության դեմ պայքարը, ներկայացրել որոշ առաջարկներ: Մտահոգիչ է համարվել նաեւ Սեւանա լճից մեծածավալ ջրառը նախորդ տարի: Անհրաժեշտ է համարվել իրականացնել աշխատանքներ՝ բարձրացնելու Սեւանի մակարդակը, ինչպես նաեւ կանխելու ջրի կորուստը:

Առաջարկ է եղել օրենսդրական փաթեթը քննարկել նաեւ շահագրգիռ կազմակերպությունների եւ անձանց հետ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP