19:54 29.01.2024
Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:
«Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, առաջիկա օրերին հավանաբար, հայտարարություն կտարածենք մեր միության անունից: Նրանք թիրախավորում են տնտեսության այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա և այլն, որոնք երկարաժամկետ և կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար: Մեր հանրությունը պետք է համատեղ քայլերով փորձի նվազեցնել Ադրբեջանի թիրախավորման հետ կապված ռիսկերը»,- հայտարարել է Ջհանյանը:
Նա գտնում է, որ ադրբեջանցիների վարած այդ ինքնատիպ հիբրիդային պատերազմը պայմանավորված է այն հանգամանքի գիտակցությամբ, որ ներկայումս Հայաստանը տնտեսական աճի մակարդակով շրջանցել է իրենց:
«Մինչև 2017-18 թվականները նրանք այդպիսի մտավախություն չունեին: Իսկ հիմա նույնիսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով ենք գերազանցել Ադրբեջանին: Նրանք հասկանում են, որ դա հանգեցնելու է նաև ռազմական նոր բալանսի ձևավորման և հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: Ինձ թվում է, որ մենք՝ մեր թիմը, բիզնեսի ներկայացուցիչները պատրաստ են կառավարության և հանրության հետ քննարկել այդ պատերազմում չպարտվելու քայլերը»,- նշել է Ջհանյանը:
Անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս վիճակին՝ բանախոսը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տարին անընդմեջ մեծ առավելությամբ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը:
«Սակայն, ոլորտի մյուս ձեռնարկություններն անցյալ տարի 2022 թվականի համեմատ զիջել են դիրքերը՝ աճ չեն գրանցել: 2023 թվականի առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում կա ևս չորս հանքարդյունաբերական ձեռնարկություն, որոնք ընդհանուր առմամբ վճարել են մոտ 30 մլրդ դրամի հարկ: Մինչդեռ 2022-ին առաջին հարյուրյակում եղել է հանքարդյունաբերական ոլորտի կամ դրան առնչվող 8 կազմակերպություն, որոնք միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ»,- ասել է բանախոսը:
Ըստ նրա՝ ներկայիս նահանջը պայմանավորված է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Դրանցից առաջնային է դրամի փոխարժեքի գործոնը, քանի որ այս ոլորտը հիմնականում արտահանման ուղղվածություն ունի: Ջհանյանի դիտարկմամբ, այդ պարագայում նույնիսկ դեպի ներքին շուկա կողմնորոշված ընկերությունները ներմուծողների համեմատ կորցնում են մրցակցային առավելությունները:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...