Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը

18:33 24.01.2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման քննարկումը։

«ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն հանդես է եկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման առաջարկով, որին միացել են հինգ ազգային պատվիրակություններ ներկայացնող շուրջ 30 անդամներ։ Որպես այս նախաձեռնության հիմք՝ Շվաբեն մատնանշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը, վեհաժողովի զեկուցողներ՝ Ադրբեջան այցելելու անհնարինությունը, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ պատգամավորների այս նախաձեռնությունը՝ կարևորելով կատարված անօրինությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

ԵԽԽՎ-ում բարձրաձայնված անօրինականությունները շատ քիչ մասն են այն իրականության, որ տիրապետում է Ադրբեջանում։ Քաղբանտարկյալների մասին խոսելիս իրապես անհրաժեշտ է շեշտել, որ Ադրբեջանը կեղծ հիմունքներով դատական գործեր է հարուցում դեռևս Լաչինի անցակետից Կարմիր խաչի հոգածության տակ գտնվող անձանց նկատմամբ՝ բեմադրելով կամայական դատավարություններ և նախաձեռնելով անարդարացի վճիռներ։

Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնիկ հայերի ողջ գույքն ու ունեցվածքը ենթարկվում է անվերահսկելի թալանի, մինչդեռ Ադրբեջանը պետք է անմիջապես անվտանգության արտակարգ երաշխիքներ տրամադրեր հայության վերադարձի, կյանքի և գույքի ապահովության համար։ Իսկ նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սպասվող ընտրակեղծիքների և Իլհամ Ալիևի՝ նախապես բեմադրված բացարձակ հաղթանակի նախերգանք։

Եվրոպական շրջանակներում, ցավոք, թարմ են պատկերացումները միայն վերջին շրջանում Ադրբեջանի հանցավոր գործունեության վերաբերյալ, սակայն արդի իրողությունները հարկ է դիտարկել պատմության պրիզմայի ներքո: Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումը շարունակությունն էր 90-ականներին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Շամխորի և այլ հայաշատ տարածքների հայաթափման, իսկ Ադրբեջանում ժողովրդավարական պրոցեսների քողի տակ դիկտատուրայի վերարտադրման պրակտիկան հիմնադրվել է դեռևս Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում՝ արտաքին աշխարհի անտարբերության ֆոնին:

Այն ժողովրդավարությունը, որը ծագեց արևմուտքում, տապալեց աշխարհի բազմաթիվ բռնապետություններ և վերածվեց խաղաղեցման և բարօրության առանցքային միջոցի, դաժանաբար սպանվեց Ադրբեջանում, որտեղ տեղի է ունենում ուղղահայաց դիկտատուրայի աներկբա վերարտադրություն՝ հիմքում ունենալով հայատյացությունն ու մարդատյացությունն առհասարակ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

09:50 15.05.2025

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

BACK_TO_TOP