TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ավստրիայի խորհրդարանականները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

16:07 17.01.2024

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների […]

̰
Պորտուգալիայի նախագահն իր նստավայրում ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին և և ՀԻԵԿ անդամ բարձրաստիճան պաշտոնյաներին

15:53 17.01.2024

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի անդամներին: Նախագահի հետ քննարկվել են ԵՄ անդամ պետություններում և Արևմտյան գործընկերության երկրներում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտային մարտահրավերները և համատեղ ջանքերը՝ ուղղված դրանց լուծմանը։ Նախագահի կողմից մայրաքաղաքում կազմակերպված Նախագահական պալատում և պալատին հարակից պատմական Նոսա-Սենյորա դա Վիտա […]

̰
Ռադիո Sputnik-ի ղեկավարը ափսոսում է արմատական արտահայտությունների համար. նամակ ՀՌՀ նախագահին

15:47 17.01.2024

Sputnik ռադիոյի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին նամակ է գրել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։ Նամակը վերաբերում է Երևանում Sputnik ռադիոյի 106.0 հաճախականությամբ հեռարձակման դադարեցմանը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ 2023 թ. տարեվերջին ՀՀ կարգավորիչը 30 օրով հետ էր կանչել Sputnik Արմենիա ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության լիցենզիան։ Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը նրան […]

̰
ՆԳ նախարարը Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով

15:40 17.01.2024

Հունվարի 17-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննության վերապատրաստման աջակցության ծրագրի խորհրդատու Սթիվեն Շնայդերին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Նախարարը բարձր է գնահատել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի ամենշաբաթյա ռեժիմով աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Սթիվեն Շնայդերին՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում ոստիկանության պարեկային ծառայության ներդրման […]

̰
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

15:30 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 15։20-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար անցանելի են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

̰
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:41 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Նորավան-Լծեն- Տաթև ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:40 17.01.2024

Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:27 17.01.2024

Երևանում այսօր և հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, հունվարի 22-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում այսօր ուշ երեկոյան, հունվարի 18-ի գիշերը, 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:07 17.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Ռաֆայել Գրոսին ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը

12:43 17.01.2024

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ-ի միջև երկարատև ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ատոմային՝ որպես «կանաչ» […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 71 դեպք

12:09 17.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, դրամանենգության և շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում աշխատանքի […]

̰
Վահագն Խաչատուրյանն ու Կրիստալինա Գեորգիևան գնահատել են տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի հնարավորությունները

11:54 17.01.2024

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա: ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում […]

̰
2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը. ԱԳՆ

11:50 17.01.2024

Շարունակելով 2023թ. եվրոպական ուղղությամբ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումներին ամփոփոիչ անդրադարձերը՝ ԱԳՆ-ից նշում են, որ 2023թ. մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը կայացել է նոյեմբերին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցի շրջանակներում: ԱԳ նախարարի այցը նշանավորվել է նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությամբ: Տարվա ընթացքում […]

̰
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը իրականացրել է  1500-րդ պարեկությունը

11:34 17.01.2024

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի հարթակում: «Այսօր ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է 1500 պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ։ Առաքելությանը հանձնարարված է տեղում դիտարկել և զեկուցել իրավիճակը։ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 գործող բազաներից՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, […]

̰
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը

11:23 17.01.2024

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է  եռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ «Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի […]

̰
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ

11:10 17.01.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, – […]

̰
Վահագն Խաչատուրյանն ու ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրները

10:52 17.01.2024

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ: Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց […]

̰
Բարձր տրամադրությամբ մեկնում եմ ծառայության. Էրիկ Մինասյան

10:47 17.01.2024

Դեռ լույսը չբացված՝ Մինասյաններն արթուն են. որդուն՝ Էրիկին են բանակ ճանապարհում: Զորակոչման օրը Էրիկ Մինասյանը վերջին բուժզննություն է անցնում. պատրաստ է ծառայության: «Բարձր տրամադրությամբ մեկնում եմ ծառայության»,-ասում է Էրիկը: Նա որպես վարորդ է անցկացնելու ծառայությունը, գիտի, թե ինչ պատասխանատվություն է դրվելու իր ուսերին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

22:51 16.01.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 16-ին հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ։ Մխիթար Հայրապետյանը ողջունել է ներկաներին, ընդգծել մեր երկրի առաջընթացի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացման հրամայականը, անդրադարձ կատարել ոլորտի արտադրական գործընթացների կատարելագործմանն ու արդիականացմանը։ Հանդիպման ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարները նախարարին են ներկայացրել իրականացվող ընթացիկ աշխատանքները, առկա մարտահրավերները: […]

̰
Հունվարի 17-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:04 16.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 5-47 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 87-346 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 60ա շենք, Բագրատունյաց պող․ 53 շենք, Ֆրունզեի, Լ․Խաչիկյան, Թ․Սարյան, Զ․Եսայան, Ս․Սարգսյան փողոցների առանձնատներ, Արշակունյաց պողոտայի առանձնատներ և […]

̰
Վահագն Խաչատուրյանը Բելգիայի թագավոր Ֆիլիպին հրավիրել է Հայաստան

20:43 16.01.2024

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը: Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում։ Զրույցի ընթացքում […]

̰
Ձմեռային զորակոչի առաջին օրը. «Զինուժ»-ի անդրադարձը

20:26 16.01.2024

Երևանի չորրոդ զորակոչային և զորահավաքային տարածքային ստորաբաժանումում անցկացվել է զորակոչիկների վերջին բուժզննումը: Տղաներին բանակ ճանապարհելու են գնացել հարազատները: Ձմեռային զորակոչի առաջին օրը Կենտրոնական հավաքակայան է ժամանել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Զորակոչի առաջին օրվա մասին է պատմում «Զինուժ»-ի ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ

17:52 16.01.2024

Յուրաքանչուրը պետք է առավելագույնն անի իր համայնքը զարգացնելու եւ բարելավելու համար. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ազգությամբ եզդի ուսանողների հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եզդիական համայնքի խնդիրներին վերաբերող հարցեր: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացրել եզդիական համայնքի […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:42 16.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին

17:35 16.01.2024

Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։ «2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, որում յուրաքանչյուր պետություն առանցքային դեր ունի տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում։ Հայաստանի Հանրապետության նախագահությունը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանի […]

̰
Արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին

17:30 16.01.2024

«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը

17:21 16.01.2024

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտեսնիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: […]

̰
Երկկողմ առևտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

17:16 16.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական […]

̰
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերադարձել է Չինաստան կատարած մեծ շրջագայությունից. ԿԳՄՍՆ

17:11 16.01.2024

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայացած մեծ շրջագայությունից: Նվագախումբը 9 համերգով հանդես է եկել Չինաստանի հեղինակավոր համերգասրահներում, որոնցից 6 համերգի տոմսերն ամբողջովին սպառված էին: Շրջագայությունը կայացել է «Armstrong Poly» երաժշտական գործակալության հրավերով, որը Չինաստանում ծավալում է իր գործունեությունը պետական հովանու ներքո և հանդիսանում է Չինաստանի լավագույն համերգասրահներում ամենանշանակալի […]

̰
Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ. ԱԳՆ

17:00 16.01.2024

2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում կայացել են հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի […]

̰
BACK_TO_TOP