ԱՀ ՆԳՆ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+28.09 oC

ԱՀ ՆԳՆ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում

12:42 25.03.2022

Մարտի 24֊ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ.Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1.200.000 ՀՀ դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ.Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել 68.000 ՀՀ դրամ գումար։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:
Անհրաժեշտ ենք համարում, կրկին դիմել բոլոր քաղաքացիներին.

Չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն և մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:
Հեռ.1-02

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

12:33 23.08.2025

Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:17 23.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...

SHANTNEWS

12:00 23.08.2025

SHANTNEWS

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

11:55 23.08.2025

Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:40 23.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:00 23.08.2025

Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

BACK_TO_TOP