15:33 24.03.2022
Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին ինչպե՞ս է արձագանքում միջազգային հանրությունը և ի՞նչ ակնկալել․ հարցին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Բնականաբար մեր ակնկալիքն ուղղակի հայտարարություն անելը չէ, և դա նաև արտահայտվում է այն գործողություններով, որոնք թե՛ պարոն Ստեփանյանի հետ համագործակցված, և թե՛ այսպես յուրաքանչյուրս մեր հերթին կատարում ենք, դրանք և խորհրդապահական զրույցներ ու փաստերի ներկայացումներն են ԵԱՀԿ համանախագահության դեսպաններին ՝ Հայաստանում, Երևանում հավատարմագրված, պերմանենտ կապն է իրավիճակի, փաստերի, տեսանյութերի, ֆոտոների, ապացույցների ներկայացման առումով։ Ես ակտիվ կապի մեջ եմ գտնվում դեսպանների հետ, ու նաև այդ հայտարարությունները միջազգային մեր գործընկեր կազմակերպությունների ցանցերին ուղարկվող գործողությունն է, որը մենք նույնպես անում ենք։ Կարծում են՝ այստեղ որքան ավելի մեծ լինի բոլորիս արձագանքը, շատ ավելի հետևողական լինենք այդ փաստերը ներկայացնու ու կապելու դրանք իրականության հետ, իսկ իրականությունը էթնիկ զտման նպատակ է հետապնդում, այդքան ավելի կուժեղացնենք ուշադրությունը և հուսանք, որ կհասնենք հարցի լուծման»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ12:33 23.08.2025
Թրամփի հատուկ բանագնացն առաջիկա օրերին կայցելի ՈւկրաինաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը օգոստոսի 24-25-ը կայցելի Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Օբշչեստվեննոյե» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «ԱՄՆ նախագահ (Դոնալդ – խմբ.) Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը կայցելի Ուկրաինա օգոստոսի 24-25-ը։ Ծրագիրը ներառում է հանդիպումներ առաջնորդների հետ և մասնակցություն աղոթքի նախաճաշին», – ասվում է հեռաուստաալիքի Telegram ալիքում հրապարակված […] ...
12:17 23.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
11:55 23.08.2025
Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...
11:40 23.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
11:00 23.08.2025
Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...