17:19 18.10.2021
Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում.
«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ. Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևակող տեսանյութեր տրամադրելու մեջ:
Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող` սոցիալական ցանցերում ակտիվ մի շարք օգտատերեր, տարբեր հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեցող անձանց համար գրավիչ ֆեյսբուքյան էջ ձևավորելուց հետո, ինտիմ շփումների ակնկալիք ձևավորելու, սիրային կապ հաստատելու կամ շահավետ բիզնես առաջարկով հրապուրելու եղանակով սերտ կապ են ստեղծել արցախյան տարբեր օգտատերերի հետ և մոլորեցնելու եղանակով ձևավորած վստահության շրջանակում խնդրել ու ստացել կամ փորձել են ստանալ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հասարակական տարբեր վայրեր պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ` դրանք իբրև գովազդային կամ Արցախի Հանրապետության օգտին օգտագործելու կեղծ խոստումներով: Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու համար գործիքի ու տարածվել լայն լսարանի համար հասանելի սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով:
Նկատի ունենալով, որ ԱՀ քաղաքացի Մ. Ա-ի գործողությունները մոլորության հետևանք էին և վերջինիս մոտ բացակայում էր հանցավոր դիտավորությունը, ուստի նախաքննական մարմնի կողմից սույն թվականի հոկտեմբերի 13-ին որոշում էր կայացվել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ Ազգային անվտանգության ծառայությանը, բացառել նման օգտատերերին որևէ տեսակի տեղեկության փոխանցումը` անկախ ներկայացվող շարժառիթներից ու նպատակներից: Անհրաժեշտ է գիտակցել, որ նման ցանկացած` նույնիսկ անզգույշ արարք, կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը»:
11:58 21.08.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...
11:47 21.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...