Արցախի համար նախատեսված 10 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Արցախի համար նախատեսված 10 տոննա մարդասիրական օգնությունը հասել է Երևան

11:27 18.10.2021

Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի կարիքավորների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Թռիչքը կատարվել է՝ ըստ նախատեսվածի, խնդիրը կատարվել է հստակ և համակարգված», – ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հայաստան հասած խմբաքանակում կան նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։

«Մոսկվայում հավաքվել է ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական օգնությունն ու ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել Մոսկվայից։ Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը կլինի նույնքան բարենպաստ, ինչպես հիմա է։ Շնորհակալություն բոլորին, Ռուսաստանի Դաշնությանն ու խաղաղապահ զորակազմին», – ասել է «Մերսի» բարեգործական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին հայտնել է, որ ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, էլեկտրական վառարաններ, որոնք կփոխանցվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաև նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։

Գերատեսչությունը հավելում է, որ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին նման ակցիան է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 21.08.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

11:53 21.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

11:47 21.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP