Ի՞նչ հայանպաստ նախագծեր են ընդունվել և քննարկվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

Ի՞նչ հայանպաստ նախագծեր են ընդունվել և քննարկվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

13:01 23.09.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով, ինչպես նաև հետաքննել թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը։

Քարդենաս-Շիֆ-Շերման նախագիծը

Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի կողմից։ Կոնգրեսականները փաստում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալների աջակցությամբ, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո չի կատարել իր պարտավորությունները՝ ռազմագերիների և այլ գերիների վերադարձի հարցով։ Ըստ փաստաթղթի, շարունակելով պահել շուրջ 200 գերիների՝ Ադրբեջանը խախտում է ոչ միայն եռակողմ համաձայնագիրը, այլև Ժնևյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։

«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներով շփումներ ունենա Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ տեղ հասցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային օրենքով ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»,- գրված է փաստաթղթում։

Նախագծում ընդգծվում է հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստը, նաև նշվում, որ Հայաստանը ռազմագերիների վերադարձի մասով իր պարտավորությունները կատարել է։

Քարդենաս-Շիֆ-Շերման օրենսդրական փոփոխությունների նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով։

«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում պաշտպանության նախարարը, պետքարտուղարի հետ համագործակցությամբ, պետք է զեկույց ներկայացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի և արգելված զինատեսակների կիրառման առնչությամբ»,- նշված է նախագծի տեքստում։

Նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն իրականացնել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ և պարզել՝ արդյոք դրանով խախտվել են «Զենքերի արտահանումը վերահսկելու մասին» օրենքը կամ Միացյալ Նահանգների այլ օրենքներ:

Ի դեպ, Քարդենասի, Շիֆի և Շերմանի նախագիծը օրերս Ներկայացուցիչների պալատին ներկայացված միակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունը չէ։

Ներկայացուցիչների պալատին ներկայացված այլ նախագծեր

Ինչպես նշում է Armenian Weekly-ն, օրենսդրական փոփոխություն է առաջարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ պահանջելով ուսումնասիրել այն պնդումները, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ ԱՄՆ անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Նշվում է, որ 2016 թվականից ի վեր Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 120 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն և կներառվի այդ երկրների ցանկում՝ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների խախտումների համար։

Օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել նաև ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն՝ պահանջելով հաշվետվություն տրամադրել Արցախում ԱՄՆ-ի մարդասիրական և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ։

Կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակած նախագիծն էլ պետքարտուղարից պահանջում է հաշվետվություն ներկայացնել Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության մասին և ուսումնասիրել այդ կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։

Իսկ կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ փոփոխություններ է առաջարկում Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում՝ Մագնիցկիի ակտում, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ։

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման փուլում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP