10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]
23:25 03.10.2023
Ի հավելումն Հայաստանին արդեն իսկ տրամադրված 5 տոննա հրատապ բժշկական օգնությանը՝ Ֆրանսիան իր հիվանդանոցներում կընդունի Լեռնային Ղարաբաղից տարհանված ծանր վիրավորված 4 հիվանդի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, ով այսօր ժամանել է Հայաստան։
23:14 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, Սիրելի՛ գործընկեր, Ողջունում եմ մեր բարեկամ […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
21:32 03.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Ըստ […]
21:09 03.10.2023
РБК-ն, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ձերբակալվել են։ Ձերբակալվածների թվում նշվում է նաև ԼՂ Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի անունը:
20:42 03.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: […]
20:34 03.10.2023
Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը, փոխանցում է «Լուրերը»: «Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը: Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան […]
17:26 03.10.2023
30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]
16:48 03.10.2023
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է […]
16:12 03.10.2023
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Նրանք եղել են Եղեգնաձորում, Գորիսում և Լաչինի միջանցքի մուտքի մոտ: «Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք զեկուցել, լսել նրանց պատմությունները, դրանք փոխանցել, նրանց հետ լաց լինել: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք ստիպված են եղել հեռանալ բռնության վախից, […]
15:27 03.10.2023
Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով: Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական […]
15:03 03.10.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ուշացած է համարում ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի առաքելության մեկօրյա այցը Լեռնային Ղարաբաղ և դրան հաջորդած հայտարարությունը։ «Տասն ամիս շարունակ մեր միջազգային գործընկերներին ասել եք, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է վարում և կոչ ենք արել […]
13:20 03.10.2023
Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա:
12:57 03.10.2023
Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 918»,-ասաց Բաղդասարյանը:
11:56 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով […]
11:50 03.10.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։ Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի […]
10:59 03.10.2023
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը։ Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր […]
10:23 03.10.2023
Ադրբեջանի կողմից 9-ամսյա սովի պաշարման ժամանակ 90-ամյա Անեշկան ուներ մեկ նպատակ՝ նորից տեսնել որդուն։ Նրա մասին X-ի իր միկրոբլոգում պատմում է Սիրանուշ Սարգսյանը: «Ադրբեջանի ներխուժումից հետո նա հասավ Գորիս՝ Հայաստան, մոտ մեկ տարվա ընթացքում առաջին և վերջին անգամ գրկեց որդուն՝ մահալով նրա գրկում»: During Azerbaijan’s 9-month starvation siege, 90-year-old Aneshka kept going for one goal: […]
10:03 03.10.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրում է. «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»: The so called UN […]
08:40 03.10.2023
Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում կատարվողը էթնիկ զտում է, երբ տասնյակ հազարավոր հայեր լքել են երկիրը, երբ Ստեփանակերտը դարձել է «ուրվական քաղաք». այս մասին հարցին ճեպազրույցում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Այսպիսով, մենք լրջորեն ենք վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մեղադրանքին: Մենք կապի մեջ ենք իրավիճակի վերաբերյալ տեղում շփում ունեցողների հետ։ Մենք […]
00:05 03.10.2023
Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը կարող է լինել 50-1000: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Դյուժարիկը նշել է նաև, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտում, և ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել։ «Վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների […]
21:23 02.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերին ու հետագա քայլերին ուղղված քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոնին», որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ […]
21:12 02.10.2023
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Արցախի նախկին 3 նախագահները անարգել լքել են հանրապետության տարածքը Լաչինի միջանցքով ու տեղափոխվել Հայաստան: Արդյո՞ք տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ցերեկը ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ստեփանակերտում ունեցած իր հավաստի աղբյուրները, տեղեկություններ է տարածել, որի համաձայն՝ երեք նախկին նախագահները՝ […]
17:36 02.10.2023
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել աջակցության ծրագրերի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը նախ նշել է, որ հաշվի առնելով թեժ գծին ստացվող բազմաթիվ զանգերը և հրատապ պատասխաններ պահանջող տեղահանված անձանց բազմաթիվ հարցերը, «Հումանիտար […]
16:16 02.10.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և […]
14:03 02.10.2023
Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.58-ին, 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:
13:54 02.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում […]
11:28 02.10.2023
Նորվեգացի դիվանագետ, հասարակական գործիչ Թիմոթի Սթրեյթը, քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ուղեկցությամբ այցելել են Եղեդնաձոր, Գորիս և Լաչին, հետևել բռնի տեղահանված հայերի գաղթին: Այս մասին X սոցիալական ցանցում նրանք գրել են. «Պատմական այց… Շնորհակալություն EUMA-ին հնարավորություն տալու տեսնելու, թե ինչպես են ավելի քան 100,000 մարդ լքում իրենց տները այն […]