TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+30.09 oC

ԱՐՑԱԽ

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

11:14 02.10.2023

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը: «ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ գործի հետաքննությունը և նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան: Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե ցեղասպանություն կատարելու համար։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

̰
Այսօր տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

10:40 02.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել էին Եվլախում՝ սեպտեմբերի 29-ին։

̰
ԱՀԿ-ն մասնագետներ կուղարկի Հայաստան Արցախից տեղահանվածներին աջակցելու համար

00:14 02.10.2023

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարում Հայաստան Արցախից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters գործակալությունը: «Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, […]

̰
Արդյո՞ք այս հայկական ժառանգությունը կվերապրի ազերիների սովորական կործանարար խելագարության պայմաններում. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն

23:56 01.10.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը շարունակում է X-ի իր հարթակում անդրադառնալ ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողն է: Նա մասնավորապես գրել է. #Ստեփանակերտի մուտքի «Մենք ենք մեր սարերը» քանդակը տասնամյակներ շարունակ խորհրդանշել է Արցախը։ Բոլոր հայերը նրան անվանակոչել են «Տատիկ և Պապիկ»: Արդյո՞ք այս […]

̰
Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային շահը չէ. ԱՄՆ կոնգրեսական

23:46 01.10.2023

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր հարթակում կիսվել է ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման մասին պատմող The Gardian-ի ««Ադրբեջանը հողի քաղցած է». հայերը վախենում են, որ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»» վերտառությամբ հոդվածով, որին կից գրել է. «Անիմաստ է ասել, թե Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի պատճառով, սակայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային […]

̰
Անթիլիասում ի զորակցություն Արցախի աղոթք է կատարվել

23:37 01.10.2023

Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: «Արցախ աշխարհի առաջ ծառացած վերջին աղետը ծանր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար` ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։ Դարձյալ ավերածություններ, նահատակներ և աքսոր… Դարեր շարունակ հայի […]

̰
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը խաղաղապահներին են հանձնել 45 զրահամեքենա. ՌԴ ՊՆ

23:27 01.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը շարունակում են ռուս խաղաղապահներին ռազմական տեխնիկա և սպառազինություն հանձնել։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հոկտեմբերի 1-ի դրությամբ հանձնվել է 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային մեքենա, 28 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա (օդային պաշտպանություն), 63 միավոր դաշտային հրետանի, բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS) և ականանետեր»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Սամվել Շահրամանյանը կմնա Ստեփանակերտում, քանի դեռ չեն ավարտվել որոնողափրկարարական աշխատանքները

22:07 01.10.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Շտաբից տեղեկացնում են նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել […]

̰
ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների տեղափոխումը մոտենում է ավարտին. Գորիս ժամանած վերջին ավտոբուսում 15-ն եղել

21:15 01.10.2023

Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել է Հայաստան: Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 106 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշեց, որ ժամը 20։00-ին նախորդող 4 ժամվա ընթացքում 24 անձ է տեղափոխվել։ «Րոպեներ […]

̰
Վիրահայերը, հաջակցություն Արցախի, երթով շարժվել են դեպի ԵՄ ներկայացուցչության գրասենյակ և ՄԱԿ-ի գրասենյակ, դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

21:00 01.10.2023

Այսօր, հոկտեմբերի 1-ին կայացավ երթ ի հաջակցություն Արցախի։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Վակեյի այգու մուտքի մոտից երթի մասնակիցները Վիրահայերը երթով շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Երկու գրասենյակների դիմաց ցուցարարները դատապարտել են, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն վարելով Արցախի նկատմամբ՝ մնաց անպատասխան, ոչ միայն պետք է կոչերով […]

̰
ԱԽ քարտուղարը Իրանում հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները

20:52 01.10.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը […]

̰
ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով

20:29 01.10.2023

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների հետևանքով, իսկ 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։ Մնացած բուժառուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են մուտք գործել բժշկական հաստատություններ, այդ թվում՝ սրտի ստենտավորմամբ։ Ներկայացնելով ՀՀ ԱՆ տրամադրած տվյալները՝ ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Լուրերը» «Նշված դեպքերում բավականին […]

̰
Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը ԼՂ-ից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում

20:19 01.10.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է […]

̰
Արցախում նվիրյալ մարդկանց խումբը գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար. Գեղամ Ստեփանյան

20:10 01.10.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար: Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր […]

̰
ԼՂ-ում ՄԱԿ-ի առաքելության կողմից ոչինչ չկա պաշտպանելու, բացի հորթերից, կովերից և խոզերից. Le Figaro Magazine-ի փոխտնօրեն

19:28 01.10.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ խոսելով գրեթե դատարկված Արցախում նրա անելիքների մասին: «Շատ, շատ օգտակար ՄԱԿ-ի այս առաքելությունը ամայացած Արցախում, հիմա, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հետապնդվել են (եթե նրանց չեն սպանել) ադրբեջանցիների կողմից: Ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու, բացի հորթերից, կովերից և […]

̰
Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

19:09 01.10.2023

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին։ «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։ Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար […]

̰
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ

18:15 01.10.2023

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը […]

̰
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են. Հունան Թադևոսյան

17:43 01.10.2023

ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։

̰
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար. ՏԿԵ նախարար

17:02 01.10.2023

Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1350-ը։ Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար։ «Մենք ավտոբուսների 2 […]

̰
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները. Սեբաստիան Լեկոռնյու

16:58 01.10.2023

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Franceinfo-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք կարող է Ֆրանսիան ռազմական միջամտություն ցույց տալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Լեկոռնյուն ասել է, թե անձամբ նախագահ Մակրոնն է հետևում իրավիճակին։ «Հանրապետության նախագահն ինքն է հետևում այս հարցին, որը […]

̰
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Լեռնային Ղարաբաղի համար համազգային աղոթքի օր է

16:49 01.10.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Լեռնային Ղարաբաղի համար համազգային աղոթք։ Դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ «Անսաման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ […]

̰
Հռոմի պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

16:39 01.10.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն տևական համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին», – ասել է նա: «Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում […]

̰
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կփոխանցվի արցախցիների վարձավճարների գումարը. վարչապետի մամուլի խոսնակ

16:12 01.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 490 անձ է ժամանել Հայաստան, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 103 , այս մասին Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտնել է, որ տեղաբաշխում է տեղի ունենում ՀՀ տարբեր մարզերում, հաշվառման գործընթացին զուգահեռ ճշգրտվում են սոցիալական ծրագրերի իրագործման մեխանիզմները: «Եվս 1 խորհրդակցության […]

̰
Արցախի ԱԻՊԾ և ՃՈ մի խումբ ծառայողներ կմնան Արցախում, քանի դեռ զոհված և չհայտնաբերված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան

14:43 01.10.2023

Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և […]

̰
Ամեն օր հազարավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց տները հակամարտությունների և բռնությունների պատճառով. ԿԽՄԿ

13:53 01.10.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ամեն օր հազարավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց տները հակամարտությունների և բռնությունների պատճառով։ Մի քանի վայրկյան դրեք ձեզ նրանց տեղը»: Every day, thousands of people are forced to flee their homes due to conflicts and violence. Take a few seconds and put […]

̰
Ֆրանսիացիներ, մոբիլիզացվե՛ք, այսօր՝ ժամը 14-ին, Հայաստանին աջակցող տարբեր ցույցերի միջոցով. ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի կոչը

13:38 01.10.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դարձյալ հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը կանխելու կոչով է հանդես եկել: «Եկեք միավորենք մեր ձայները՝ դադարեցնելու ջարդերը Ադրբեջանում և Թուրքիայում. Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ այս էթնիկ, մշակութային և կրոնական զտումների առջև: Հանրապետության նախագահը պետք է գործի»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ: Unissons nos voix pour […]

̰
Արցախից տեղահանվածները 100.000 դրամ միանվագ վճար ստանալու համար դիմում կարող են ներկայացնել երեքշաբթի օրվանից. Տիգրան խաչատրյան

13:09 01.10.2023

«Հումանիտար կենտրոն»-ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հրատապ կարիքները հոգալու նպատակով 100.000 դրամ միանվագ վճար կստանա: Ըստ նրա՝ հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում: «Ինչ վերաբերում է հաշվառմանը, ապա, նրանց համար, ովքեր ունեն բանկային հաշիվներ և քարտեր, հաշվառման և գումարի փոխանցման գործընթացը կկատարվի […]

̰
Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու. Արտակ Բեգլարյանը Երևանում է

12:22 01.10.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքը Երևանում է: «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն […]

̰
Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 100 483 է

12:16 01.10.2023

Հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն այս պահի դրությամբ 100 483 է։ «Այս պահի դրությամբ Հակարիի կամուրգը հատել է 21 079 տրանսպորտային միջոց, իսկ հաշվառվածների թիվը կազմում է 84 հազար 408»,– նշեց նա:

̰
Համազգային աղոթքի օր Արցախի համար հոկտեմբերի 1-ին

11:53 01.10.2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում համազգային աղոթք Արցախի համար:  

̰
BACK_TO_TOP