TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+39.09 oC

ԱՐՑԱԽ

Մեզ հաջողվեց վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ․ ԿԽՄԿ

15:35 09.10.2023

ԿԽՄԿ-ի Հայաստանյան գրասենյակը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որ թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցներին, հիվանդներին և հաշմանդամություն ունեցող անձանց։ «Վերջին օրերին մեր այցելությունների ժամանակ բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

̰
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը դեռ վերջակետ դրված չէ

11:48 09.10.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «ՌԲԿ»-ի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։ «Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կարևորագույն դեր է խաղացել Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, այդ թվում ՝ սննդի մատակարարման, բժշկական օգնության տրամադրման, ավելի քան […]

̰
Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

11:28 09.10.2023

Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը մնում է պահանջված

11:02 09.10.2023

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է պահանջված, սակայն դրա ներկայության ձևի հարցը կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված ուղիներով, RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում նույնպես դա անհրաժեշտ կլինի, նախ՝ մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան, […]

̰
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապամոնտաժել են երկու դիտակետ

23:36 08.10.2023

Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում երկու դիտակետեր փակվել են, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Փակվել են երկու դիտակետեր Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ օրվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

̰
Լոռու մարզպետարանում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով ապահովելու գործընթացի կազմակերպման հարցեր

22:59 07.10.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վանաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին այցելելուց հետո խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Մարզպետը զեկուցել է այս օրերին […]

̰
Ալիևի հետ զրույցում Շառլ Միշելը շեշտել է ԼՂ-ի հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը

22:55 07.10.2023

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բրյուսելում հանդիպմանն ընդառաջ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Նրան հայտնեցի ԵՄ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, կրկնեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Շեշտվեց նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ նաև երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը»,-գրել է նա: In […]

̰
Ասկերանի շրջանում փակվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ևս մեկ դիտակետ

22:39 07.10.2023

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊԲ-ն հոկտեմբերի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում՝ կապված կողմերի շփման գծից պահակակետերի զինաթափման և դուրսբերման հետ, Ասկերանի շրջանում փակվել է մեկ դիտակետ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորական անձնակազմը աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, […]

̰
Նարեկ Մկրտչյանն այցելել է տուն-ինտերնատներ, որտեղ խնամք են ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 200 տարեցներ

22:24 07.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։ Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող պետական […]

̰
Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք է գործեն՝ պաշտպանելու ԼՂ-ի էթնիկ հայերի իրավունքները. Amnesty International

21:47 07.10.2023

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «X» սոցիալական հարթակլում կիսվել է օգտատեր Սիրանուշ Սարգսյանի հրապարակած տեսանյութով, որը պատմում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վրա հարձակման և հայերի բռնի տեղահանման մասին: Տեսանյութին կից կառույցը նշել է. «Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք է գործեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները»: Azerbaijan and the international community must act […]

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից 58 հազար անձի տեղաբաշխումն իրականացվել է պետական աջակցությամբ

21:38 07.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ «Ըստ բաշխվածության՝ պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19 հազար 54, […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպման է հրավիրում ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարներին

21:17 07.10.2023

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9֊ին, ժամը 16:00֊ին, Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ, որի ընթացքում նրանց կներկայացվեն տնտեսության ոլորտում գործող ծրագրերը, և կքննարկվեն այդ ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները: Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին նախարարությունից խնդրում են ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

̰
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի հետ հանդիպում կազմակերպելու մասին

21:07 07.10.2023

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «X»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Բորդոյում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ հանդիպման արդյունքները: «Մենք կրկնապատկում ենք մեր մարդասիրական ջանքերը՝ օգնելու Հայաստանին ընդունելու տեղահանվածներին։ Հայաստանին աջակցելու հանդիպում կկազմակերպենք ԱՄՆ-ի հետ: ԵՄ-ն Հայաստանի կողքին է»,- գրել է նա: A Bordeaux, rencontre avec le groupe d’amitié 🇫🇷🇦🇲 de l’@AssembleeNat Nous redoublons d’efforts humanitaires pour […]

̰
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը միջազգային իրավական գործընթացներից. ամփոփում է Եղիշե Կիրակոսյանը

20:45 07.10.2023

Արցախում վերջին ռազմական հարձակումը, բռնի տեղահանումը, ձերբակալությունները պատճառ դարձան, որ նոր հայցեր ներկայացվեն միջազգային դատարաններ: Միաժամանակ Հայաստանը փորձում է հարստացնել իրավական այն գործիքակազմը, որով հնարավոր է ավելացնել պաշտպանության միջոցները: Այս թեմաներին անդրադարձել է  միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Արցախից բռնի տեղահանված 11 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է, 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է

15:58 07.10.2023

Հայաստանի հիվանդանոցներում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից 11-ի վիճակը  ծայրահեղ ծանր է, 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ, ժամը 12-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառվել է Հայաստան ժամանածների 99,3 տոկոսը: Արցախցի մեր հայրենակիցներին ուղղված պետական աջակցության […]

̰
Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը․ ԿԽՄԿ

23:15 06.10.2023

Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։ «Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ […]

̰
Ի՞նչ է հայտնի Ռուբեն Վարդանյանի փաստաբանի մասին

22:37 06.10.2023

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը  սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]

̰
Արարատ Միրզոյան Յանեզ Լենարչիչին է ներկայացրել Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, ապա ԼՂ-ի բնակչության դեմ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

21:48 06.10.2023

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում […]

̰
Հայաստանին ի՞նչ է տալու Հռոմի ստատուտը. ՄԻԵԴ-ի նախկին աշխատակցի գնահատականը

20:10 06.10.2023

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ի կեսգիշերից: Այս դեպքում այն Ադրբեջանի ո՞ր հանցագործությունների վրա կարող է ծավալվել և ի՞նչ է տալու մեր երկրին: Թեմայի շուրջ մասնագիտական գնահատականներ է հնչեցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը. «Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, ես հիշում եմ՝ դեպք եղավ, երբ […]

̰
Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը

18:52 06.10.2023

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։ 🚨 MP Philip Lawrence resigns as the chair of the Canada-Azerbaijan Parliamentary Friendship Group, following Azerbaijan’s aggression on Artsakh (Nagorno-Karabakh) […]

̰
Արցախում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ

18:29 06.10.2023

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ: Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ ➡️ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Երևանում @MinColonna-ի ստանձնած պարտավորության։ https://t.co/1Bp0p6ryXK — France en Arménie 🇫🇷🇪🇺 (@AmbaFR_Armenie) […]

̰
Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին

17:24 06.10.2023

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան տեսակցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որին Բաքուն կալանավորել է կեղծ մեղադրանքներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ Սաբինա Ալիևան ծանոթացել է Դավիթ Բաբայանի պահման պայմաններին։ Հաղորդագրության համաձայն՝ Բաբայանին ակնոց է տրվել, ապահովվել է հասանելիություն գրադարանին և տեղեկատվությանը։

̰
Տեղեկատվություն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից վերջին օրերին հաճախ հնչող հարցերի վերաբերյալ

14:07 06.10.2023

1․ Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40): 2․ Արդյոք քաղաքացին համարվու՞մ է հաշվառված, եթե իր տվյալները ներբեռնել է Առաջնային կարիքի գրանցման հարթակում։ Ո՛չ, քանի որ […]

̰
ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին նիստ է նշանակել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ

13:59 06.10.2023

ՄԱԿ-ի դատարանը հոկտեմբերի 12-ին  լսումներ է նշանակել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» կոնվենցիայի հիմքով հայցի քննության նպատակով։ Հայաստանն ավելի վաղ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կոչ անելով դատարանին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ։ «Արդարադատության միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմինը, կանցկացնի հանրային լսումներ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ՄԱԿ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին

13:30 06.10.2023

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չի հայտնաբերել, կրոնական շինությունները չեն տուժել, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Մեկօրյա առաքելություն, որն, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում: Թերևս այս իրավիճակում բնակիչների հարցումն է և ուսումնասիրությունը, թե որքանով է տեղի ունեցածը ազդել ենթակառուցվածքների, առաջին հերթին քաղաքացիական օբյեկտների, Լեռնային Ղարաբաղի […]

̰
ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան, որտեղ կքննարկի ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետը. ԶԼՄ

13:14 06.10.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ «Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի […]

̰
Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար

10:53 06.10.2023

Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների […]

̰
Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության

10:28 06.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին: Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները՝ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ, Բայդենի վարչակազմին կոչ են արել աջակցություն տրամադրել Հայաստանին անվտանգության ապահովման համար

10:01 06.10.2023

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ կձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և համակողմանի պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է: Ալիևի ազդանշանները ցույց […]

̰
Բաքուն դեմ չէ Երևանի հետ բանակցությունների շարունակությանը ԵՄ միջնորդությամբ, բայց առանց Ֆրանսիայի

23:11 05.10.2023

Շուրջ 50 երկրների  առաջնորդներ  Գրանադայում քննարկել են, թե ինչպես  խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև  Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ:  Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]

̰
BACK_TO_TOP