22:32 05.10.2023
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու […]
21:37 05.10.2023
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետեր են ապամոնտաժել, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։ «Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չի հայտնաբերել։
19:47 05.10.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի կարգավիճակը որոշվեց Ադրբեջանի կազմում»,- ասել է Պուտինը:
19:36 05.10.2023
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում 2020 թվականից հետո իրավունք ունեին միայն հետևել հրադադարի պահպանմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի նոյեմբերի հայտարարության վրա, խաղաղապահների կարգավիճակ երբևէ չի առաջացել: Հիմա չեմ ասի, թե ինչու էր Ադրբեջանը կարծում, որ դրա կարիքը չկա, բայց առանց Ադրբեջանի ստորագրելն […]
18:16 05.10.2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մի քանի տվյալ է ներկայացրել Արցախի ներկա բնակչության և պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «1. Իմ տեղեկություններով՝ Արցախում՝ ադրբեջանական իշխանության ներքո մնացել են առավելագույնը 40 հայեր, ներառյալ՝ ենթադրաբար իրենց տներում մնացած միայնակ ու անօգնական անձինք, որոնց հնարավոր չէ եղել […]
15:55 05.10.2023
Կառավարության որոշմամբ, 100 000 միանվագ դրամական սոցիալական աջակցություն կտրամադրվի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացմամբ, սույն որոշմամբ […]
15:17 05.10.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, եւ շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է […]
15:03 05.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները վաղվանից կստանան 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Նիստին հաստատվեցին նաև աղետների ռիսկի […]
15:02 05.10.2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, […]
14:10 05.10.2023
ԵԱՀԿ Նախարարների խորհուրդն է լիազորված պաշտոնական որոշում կայացնել Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով ՄԽ-ի ապագայի մասին հարցին՝ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին, նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» էր տվել ԵԱՀԽ-ի խորհուրդը լրացուցիչ հանդիպման վերջնական փաստաթղթերով։
13:43 05.10.2023
Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում […]
13:28 05.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները կատարող […]
13:20 05.10.2023
Ադրբեջանի դատարանը չորս ամսով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև խորհրդարանի նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանին։ Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է «APA»-ն։ «Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը չորս ամիս ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
12:46 05.10.2023
Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, […]
11:38 05.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով, փոխանցում է «Արմենպրես»-ը: Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Ադրբեջանի […]
11:33 05.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված մարդասիրական բեռը հասել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն: Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ: «Մենք տեսնում ենք, որ […]
22:28 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]
16:35 04.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի Մասակիին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է այցելել Լեռանային […]
15:38 04.10.2023
Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից կալանավորված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանք, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել էր չճանաչված ԼՂՀ նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
15:30 04.10.2023
Ռուսաստանը կաջակցի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի գործընթացին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեղեկություն ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներից ոմանք մտածում են վերադառնալու մասին։ Նրանք դա ձևակերպում են հետևյալ կերպ՝ եթե պայմաններ ստեղծվեն ու ապահովվի նրանց անվտանգությունը։ Ադրբեջանական կողմի հետ շփումները պահպանելով՝ մենք կաջակցենք այդ գործընթացին»,-ասել է Զախարովան։
15:13 04.10.2023
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l’air» հաղորդման ժամանակ։ « Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ […]
15:05 04.10.2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Ադրբեջանի հետ շփման ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ համատեղ»,- ասել է նա ճեպազրույցում։
14:51 04.10.2023
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս՝ արդյո՞ք պետք է զոհել այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս […]
14:33 04.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը Ադրբեջանի հարձակումից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են հրապարակման մեջ։ Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի […]
13:57 04.10.2023
Հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 բուժառու: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից 102-ի վիճակը ծանր է, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում ինը երեխա կա»,-շեշտեց նա:
13:03 04.10.2023
ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը, պնդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ը ներկայացրել է Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, […]
12:57 04.10.2023
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի […]
12:49 04.10.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել, Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հաշվառվածների թիվը 95 հազար 711 է, այլ կերպ ասած՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը:
10:55 04.10.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ […]
10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]