ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման առանցքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+21.09 oC

ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման առանցքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն էին

16:08 09.09.2021

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ սեպտեմբերի 9-ին կայացել է աշխատանքային քննարկում:

Օրակարգում էին 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախում մարդու իրավունքների վիճակին և ՀՀ ու ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների, ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի, Սփյուռքի և միջազգային կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ավելի ընդգրկուն ներկայացնելու ոլորտի խնդիրները հատկապես հետպատերազմյան շրջանում: Վերջինս բարձրաձայնել է Արցախում կապի և հաղորդակցության խնդիրը՝ արձանագրելով, որ թեպետ Արցախի պատկան մարմինները և կապի օպերատորները միջոցներ են ձեռնարկում, այդուհանդերձ խնդիրը չի լուծվում: Կան սահմանամերձ բնակավայրեր, որտեղ կապը բացակայում է:

«Կասկած չկա, որ Ադրբեջանն է դա իրականացնում խլացուցիչների միջոցով»,- ասել է նա:

Գեղամ Ստեփանյանը խնդրի լուծման տեսանկյունից կարևորել է հատկապես ՀՀ մասնավոր ընկերությունների ներգրավումը:

ԱՀ ՄԻ պաշտպանը խոսել է նաև ջրի հարցի մասին:

«Եթե ադրբեջանական գործոնը Ստեփանակերտի պարագայում այդքան արտահայտված չէ, ապա համայնքների դեպքում պատկերն այլ է»,- ընդգծել է զեկուցողը:

Գեղամ Ստեփանյանը խոսել է նաև տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և աշխատանքային խնդիրների մասին: Նրա դիտարկմամբ՝ այս փուլում պետք է իրականացվեն թիրախային կարճաժամկետ ծրագրեր, վիճակը կայունանալուց հետո՝ զարգացման ծրագրեր:

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խնդիրները նույնաբնույթ են: Թաթոյանն անդրադարձել է կյանքի իրավունքի խնդիրներին, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեպքերին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին, ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի պաշտպանությանը:

Խոսելով քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնել է սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրը. վերջիններս վարկեր են վերցրել, անասուններ գնել, սակայն ադրբեջանցիները գողացել են: Այդ մարդիկ այդուհանդերձ շարունակում են մարել այդ վարկերը:

Արման Թաթոյանը վստահեցնում է՝ եթե մենք մարդու իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք, Ադրբեջանը շարունակելու է իր անօրինությունները: Նա համոզված է՝ պետք է բոլոր խողովակներով, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով ներկայացվեն Ադրբեջանի վայրագությունները:

Հանդիպման ավարտին սերտ համագործակցության և խնդիրները համակողմանի քննարկելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP