11:12 13.04.2021
Այսօր խորհրդարանում ելույթների ժամանակ պատգամավորներն անդրադարձել են անցած օրը Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարել է, որ դա հայատյացության հերթական դրսևորում էր:
«Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում հայկական քաղաքական հարթակում պարբերաբար հնչող ձևակերպումները՝ հարևանների հետ երկխոսելու, հայրենիքի մաս կազմող այս կամ այն տարածքի պատկանելության մասին կասկածները, ծանրագույն պարտությունից հետո և Ապրիլի 24-ին ընդառաջ առնվազն մտահոգիչ են: Առհասարակ, դրանք կարող են կասկածի տակ դնել հայության համար արմատական նշանակություն ունեցող մի շարք հարցեր»,-հայտարարել է նա:
Նա ժամանակավրեպ ու կեղծ խաղաղասիրական է համարել նշված օրակարգը, ասել է, որ խաղաղասիրությունը կարող է լինել, բայց ոչ սեփական ժողովրդի ոտնահարվող արժանապատվության հաշվին:
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
12:15 10.08.2025
Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...
12:04 10.08.2025
Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակերՕգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...
11:52 10.08.2025
Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներOգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 անձ՝ մեկը՝ հրազենային վնասվածքով, մյուսը՝ դանակահարված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ […] ...
11:47 10.08.2025
Ճապոնիայում մեկ մրցաշարից հետո երկրորդ բռնցքամարտիկն է մահացելՃապոնացի 28-ամյա բռնցքամարտիկ Հիրոմասա Ուրակավան մահացել է ռինգում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ուրակավան մահացել է իր հայրենակից Յոջի Սաիտոյի հետ մենամարտից հետո, որը տեղի է ունեցել Տոկիոյում։ Սաիտոն հաղթել է տեխնիկական նոկաուտով վերջին՝ ութերորդ ռաունդում։ Ուրակավան տարել է 10 հաղթանակ (7-ը՝ նոկաուտով) և կրել 4 պարտություն։ 2024 թվականի […] ...
11:39 10.08.2025
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհըԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...