11:07 13.04.2021
ԱԺ-ն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգը ներկայացնելուց հետո ելույթներ են ունեցել պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կառավարության կողմից հավանության արժանացած այն նախագծին, ըստ որի՝ զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում է հայտարարվում:
«Ես կարծում եմ, որ ճիշտ քաղաքական որոշում է, բայց մի խնդիր կա. ես հասկանում եմ բարոյական այն նշագիծը, թե ինչու է նշվել ներառյալ սեպտեմբերի 26-ը, բայց ես ստանում եմ հարյուրավոր նամակներ սփյուռքում ապրող հայրենակիցներից, ովքեր ասում են, որ ուզում էին վերադառնալ ու գնալ Արցախ, բայց կորոնավիրուսի հետ կապված երկրները թույլ չեն տվել մեկնել: Ես խնդրում եմ քննարկենք այս հարցը, որովհետև հարյուրավոր երիտասարդներ ցանկացել են գալ, բայց օդային սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել հաղթահարել բարիերն ու կամավորագրվել: Կարծում եմ՝ սահմանը պետք է վերանայվի, և եթե կայացվել է ճիշտ որոշում, անել համաներումներ, նշագիծ սահմանել մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը»,-ասել է նա:
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
12:15 10.08.2025
Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...
12:04 10.08.2025
Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակերՕգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...
11:52 10.08.2025
Կրակnցներ՝ Վանաձորում, կան վիրավnրներOգոստոսի 9-ին կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 անձ՝ մեկը՝ հրազենային վնասվածքով, մյուսը՝ դանակահարված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ […] ...
11:47 10.08.2025
Ճապոնիայում մեկ մրցաշարից հետո երկրորդ բռնցքամարտիկն է մահացելՃապոնացի 28-ամյա բռնցքամարտիկ Հիրոմասա Ուրակավան մահացել է ռինգում ստացած վնասվածքներից: Այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ուրակավան մահացել է իր հայրենակից Յոջի Սաիտոյի հետ մենամարտից հետո, որը տեղի է ունեցել Տոկիոյում։ Սաիտոն հաղթել է տեխնիկական նոկաուտով վերջին՝ ութերորդ ռաունդում։ Ուրակավան տարել է 10 հաղթանակ (7-ը՝ նոկաուտով) և կրել 4 պարտություն։ 2024 թվականի […] ...
11:39 10.08.2025
Լեհաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած համաձայնագիրը բացում է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ճանապարհըԼեհաստանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ «Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,- նշվում է […] ...