14:07 12.04.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է Twitter-ում:
«Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,- նշել է պատգամավորը:
Honored to host this event.The issue of the Armenian captives and prisoners of war in Azerbaijan remains one of the most urgent and crucial humanitarian issues and should concern us all. @EPPGroup @EP_CYPRUS @eafjd @EP_ForeignAff @Parlimag ???? #Armenia pic.twitter.com/0sCd5EbhSY
— Loucas Fourlas, MEP (@loucas_fourlas) April 10, 2021
«Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, որի անունը չի հստակեցվում:
19:00 12.08.2025
Մելիքյանը Կովալենկոյին նվիրել է հոբելյանական մարզաշապիկՊրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոբելյանական մարզաշապիկ է նվիրել «Փյունիկի» ֆուտբոլիստ Միխաիլ Կովալենկոյին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ռուս պաշտպանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Փյունիկի» կազմում: Այս ընթացքում Կովալենկոն «Փյունիկում» խփել է 9 գոլ: ...
18:53 12.08.2025
Երիտասարդ կամավորների աջակցությունն արժանացավ գնահատանքի՝ Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներում ակտիվ մասնակցության համարԵրիտասարդության միջազգային օրվա առթիվ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Կամո Ցուցուլյանի հրամանով ի նշան երախտագիտության ու խրախուսման մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացան պատվոգրերի՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։ Հրդեհի ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողքին իրենց պատրաստակամությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը դրսևորեցին […] ...
18:48 12.08.2025
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՕգոստոսի 12-ին, ժամը 15։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 150 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 500 մ) իջեցրել […] ...
18:43 12.08.2025
Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները. ՀՖՖՀՖՖ-ի մամուլի ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի՝ ազգային հավաքականում անցած ճանապարհի և ապագայի նպատակների վերաբերյալ։ «Եղիշե Մելիքյանը վերադառնում է այնտեղ, որտեղ սկսվում են ամենամեծ երազանքները։ 29 խաղ ազգայինի գույներով, այժմ նոր ճանապարհ՝ որպես գլխավոր մարզիչ։ Նոր մարտահրավեր, բայց անփոփոխ նպատակ՝ ամեն ինչ հանուն հավաքականի»,- նշված է ֆեդերացիայի գրառման […] ...
18:36 12.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետՕգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ […] ...