15:45 22.02.2021
2021 թվականի փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 838 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 46-ով: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։
Մեկ շաբաթվա կտրվածքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անցած շաբաթվա ընթացքում ինժեներահետախուզական և զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվել են: Շաբաթվա ընթացքում ռազմամթերքի հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման մասով ստացվել է ընդհանուր 25 կանչ:
Չնայած շաբաթը տեղումնառատ է եղել, գրանցվել են նաև հրդեհի դեպքեր: Դրանք հիմնականում կենցաղային բնույթի էին: Բարեբախտաբար մարդկային տուժածներ ու նյութական վնասներ չեն գրանցվել:
Ահազանգման կենտրոնում ստացված 41 կենցաղային կանչերի մեծ մասը հիմնականում ջրամատակարարման, դռան բացման, հիվանդի տեղափոխման և վերելակի բացման դեպքեր են: Վերելակների անսարքության հիմնական պատճառը հաճախակի հոսանքազրկումն է:
Շաբաթվա ընթացքում ՃՏՊ դեպքեր չեն արձանագրվել, ինչը քաղաքացիների սթափության և ճանապարհային ոստիկանության գերազանց աշխատանքի արդյունքն է: Եղանակային գործոնով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու:
ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում հաճախակի ընդմիջումներով շարունակել են որոնողափրկարարական աշխատանքները: Առանց ադրբեջանական կողմի որևէ մեկնաբանության կամ պատճառի՝ որոնումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1485 զինվորական և քաղաքացիական անձանց աճյուններ:
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...