09:53 14.02.2021
Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին: Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
19:42 13.02.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր: Տեսանյութն՝ այստեղ։
14:40 13.02.2021
Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսականին իր առաքելությունը, որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի […]
13:14 13.02.2021
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովին։ Այդ կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն` աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։ Նշվում է, որ անհետ […]
11:10 13.02.2021
Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ԱՀ առողջապահության նախարարությունը […]
10:58 13.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները ռազմամթերք ու այլ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մաղավուզ, Մեծ շեն, Վարնկաթաղ համայնքներում և «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Հայտնաբերված զինամթերքը կոչնչացվի տեղում։ Տեղեկատու հեռախոս`911։
23:15 12.02.2021
Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ․ «Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ: Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` […]
21:41 12.02.2021
Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։
20:30 12.02.2021
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում փետրվարի 12-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Այս մասին «Արցախպրեսս»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի […]
15:15 12.02.2021
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ «Մենք, Շվեդիայի Ռիքսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս, հղում անելով՝ – ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, – 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ […]
15:06 12.02.2021
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին […]
14:33 12.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր գրանցվել է հրդեհի մասին 2 դեպք, որը բռնկվել է Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում՝ քաղաքացիների անզգուշության պատճառով: Դեպքերի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և կանխարգելիչ տեխնիկական միջոցներով մարել կրակը: Վնասի մակերեսը ճշտվում է: Տուժածներ չկան: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում և […]
13:23 12.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին այցելել է գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակազմին ներկայացրել նորընտիր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության […]
11:20 12.02.2021
Փետրվարի 11-ին Արցախում կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ […]
08:28 12.02.2021
Ճապոնիայում կհայտնվի միայնության հարցերով նախարարի պաշտոն՝ կապված պանդեմիայի ֆոնին ինքնասպանության դեպքերի և այլ խնդիրների աճի հետ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Երկրի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ այդ պաշտոնն իր պաշտոնի հետ կհամատեղի Տարածաշրջանների կենսագործունեության վերականգնման հարցերով նախարար Տեցուսի Սակամոտոն։ 2020 թվականին, 11 տարում առաջին անգամ, Ճապոնիայում ինքնասպանությունների թիվն աճել է։ Աճը կազմել […]
08:17 12.02.2021
Արցախն անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ «Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ […]
22:48 11.02.2021
Արցախի Ազգային ժողովը փետրվարի 11- նիստում 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հետո «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանն […]
22:32 11.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամներին՝ ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի գլխավորությամբ։ Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետության համար այս բարդ ժամանակաշրջանում չափազանց կարևոր է, որ […]
21:16 11.02.2021
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն […]
20:55 11.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է մեծ թափով սկսել կյանքի կոչել տնտեսական մի շարք նախագծեր: «Ճգնաժամային իրավիճակի արագ հաղթահարման համար կառավարությունը ենթակառուցվածքների վերականգնման և […]
20:23 11.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝ Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես […]
19:58 11.02.2021
Զախարովային նաև հարց են ուղղել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող պղծման վերաբերյալ։
16:51 11.02.2021
Փետրվարի 11-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների մի խումբ հարազատների։ Նախագահը ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։ Գործընթացի […]
16:15 11.02.2021
Առաջիկա օրերին կառավարությունը գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Ըստ որի՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն: Այս մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, […]
12:27 11.02.2021
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիներն ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից, նշել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը: «Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև […]
11:32 11.02.2021
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911:
10:55 11.02.2021
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
22:16 10.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 27 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել […]
22:08 10.02.2021
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր՝ Արցախի պետական ծառայողների համար նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը: «Նախատեսվում են կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար: Որտեղ. Արցախից դեպի […]