ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ

13:42 15.02.2021

2021 թվականի փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ: ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու և արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը The Halo trust կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները:
Սեպտեմբերի 27-ից առ այսօր միայն ԱԻ ծառայության սակրավորները Արցախի տարածքից հայտնաբերել և ոչնչացրել են շուրջ 2722 հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, 286 հատ ականանետի ական, 186 հատ ձեռքի նռնակ, 13 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, 600 հատ արկ: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով:
Եղանակի տաքացման հետ Արցախի Հանրապետությունում ավելացել են հրդեհի մասին դեպքերը: Անցած 7 օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 22 դեպք: Տարվա այս սեզոնին այս թիվն աննախադեպ է: Հրդեհները բռնկվել են բաց խոտատարածքներում, անտառներում և բնակելի մեկ տնակում: Հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները գերազանցությամբ են իրականացրել իրենց պարտականությունները՝ ժամանակին կատարելով հրդեհաշիջման աշխատանքներ: Արդյունքում՝ բնապահպանական լուրջ վնասներ չեն գրանցվել, մարդկային տուժածներ չկան:
Վերջին շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 56 կանչ է գրանցվել: Դրանք մեծ մասամբ բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման-ջրահեռացման և դռների բացմանն էին վերաբերում: 911 ահազանգման կենտրոնում վերջին 7 օրերին ավտոճանապարհատրանսպորտային պատահարների մասով դեպքեր չեն արձանագրվել:
ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: 2021 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձիք են:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP