21:45 10.02.2021
Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Վահան Բադասյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատության մեջ է»,- գրել է Պապիկյանը:
19:10 10.02.2021
Այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, միջպետական ճանապարհ է փակվել, գերիների ծնողները ցանկություն ունեն հանդիպել Ձեզ հետ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն է բարձրացրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը: «Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք: Ես կարող եմ ասել, որ պլանավորում ենք Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր […]
19:05 10.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։ Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման, երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հմտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Հանդիպմանը քննարկվել […]
18:55 10.02.2021
Սյունիքի մարզի Սրաշեն-Շիկահող համայնքներում բնակիչները կրակոցներ են լսել, արդյո՞ք ունեք այդ ահազանգը: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն է տվել անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: «Այդ ահազանգի մասին տեղյակ չեմ, բայց կճշտենք: Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա պաշտպանության նախարարությունն ամեն օր ներկայացնում է շփման գծում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Դեկտեմբերից մինչ այսօր […]
18:17 10.02.2021
«Նոր իրողություն է, նոր իրավիճակ: Մեր առջև բարձրացվում են նոր մարտահրավերներ».- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վիճակը շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չի, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է: Որպես […]
18:12 10.02.2021
Խոսում ենք հազարավոր մեր եղբայրների կյանքերի մասին, զինված ուժերի զգալի հատվածի կորստի մասին և չե՞նք ուզում քննել, իմանալ, ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել: Այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ փաշինյանին: «Այս պահին պատերազմին առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող: Կարծում եմ՝ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ: […]
17:41 10.02.2021
Վիրավոր զինծառայողների բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին՝ ստացիոնար և ամբուլատոր պայմաններում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կան դեպքեր, երբ վիրավորում ստացած զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բժշկական օգնություն ստանալու: Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ: Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է նման […]
15:36 10.02.2021
Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից: Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքերով՝ ԱՀ կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի […]
15:22 10.02.2021
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն: ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: ☎911:
14:46 10.02.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան […]
14:37 10.02.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նրանք լուրջ ներդրում են ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում: «Այդ սկզբունքներից շատերն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, […]
11:32 10.02.2021
Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ:
10:36 10.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում: «Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ […]
09:15 10.02.2021
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը։ Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) […]
23:00 09.02.2021
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Ներկայացնում ենք Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը․ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ […]
22:52 09.02.2021
Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող […]
21:19 09.02.2021
Փետրվարի 12-14-ը Հայաստանից Արցախ է ժամանելու առողջապահության ոլորտի փորձագետների հերթական խումբը: Այցելության նպատակը նույնն է՝ յուրաքանչյուր փորձագետ նախատեսում է ուսումնասիրություններ կատարել իր մասնագիտական ոլորտում և տալ այդ ուղղությունը բարեփոխելու, կատարելագործելու, թերություններն ու բացերը վերացնելու մոտեցումների ու եղանակների վերաբերյալ եզրակացություն, որը հիմք է ընդունվելու պետական լիազոր մարմնի կողմից առողջապահական համակարգի հետագա զարգացման ուղղությունները որոշելիս:
20:35 09.02.2021
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ: Նույն ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական […]
20:04 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ […]
17:57 09.02.2021
Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հրավիրվել է պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը ձևավորվել է ԱՀ նախագահի՝ փետրվարի 4-ի հրամանագրով։ Նիստի օրակարգում ընդգրկված էին պատերազմական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակի տրամադրման, պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների, լքված բնակֆոնդի օգտագործման խնդիրների ու դրանց […]
16:17 09.02.2021
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: «Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է […]
15:57 09.02.2021
Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի, քան 30 […]
13:44 09.02.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիևը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
13:39 09.02.2021
Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը:
12:00 09.02.2021
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, բանաձևը ստորագրել են նաև պատգամավորներ Մ. Վան Հելվերտը (CDA), Ս. Կարաբուլուտը (SP), Բ. վան Օյիկը (GroenLinks), Գ. Վիլդերս (PVV), Թ. Բոդեն (FvD), Ք. վան դեր Ստայը (SGP), […]
11:05 09.02.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը (լուսանկարը՝ արխիվային)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝ իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին […]
10:36 09.02.2021
Այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ բնակավայրերում և հարակից բնակավայրերում: Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Տեղեկատու հեռ.911:
10:32 09.02.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Ավրորան» գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների եւ շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին եւ տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, […]
10:07 09.02.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները: Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:
22:24 08.02.2021
ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներ Ռոման Շահրամանյանին և Էման Էիդին: Է.Էիդը նախ շնորհավորել է Մեխակ Արզումանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել երկու գործընկեր կառուցների միջև ձեռք բերված համագործակցության արդյունքները: Քննարկման հիմնական թեման ԱԻ ծառայության փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներն են, որոնք մեկնարկել […]