TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

ԱՐՑԱԽ

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների

22:02 08.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: […]

̰
Մեկնարկել է 2021թ. ձմեռային զորակոչը. ԱՀ ՊԲ

19:58 08.02.2021

Փետրվարի 8-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Հայտնում են  Արցախի Պաշտպանության բանակից․ «Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ ապա նաև վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը: Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու […]

̰
Արցախի տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ օտարերկրյա քաղաքացիների համար․ ԱՀ ԱԳՆ

19:55 08.02.2021

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Այս մասին մեկնաբանությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․ «Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը […]

̰
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին

19:20 08.02.2021

ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։

̰
Արցախի Անվտանգության խորհուրդն ընդլայնված կազմով նիստ է գումարել

19:10 08.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Oրակարգում ներառված հարցերը վերաբերել են հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ: Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար […]

̰
Ականազերծման աշխատանքները Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում շարունակվում են

18:25 08.02.2021

2021թ. փետրվարի 1-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել և ամբողջությամբ ոչնչացվել է 2614 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք: Տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում: Արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է 240 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք: Այս […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է անհետ կորած զինծառայողների 5 ծնողների

17:50 08.02.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր ժամը 14-ից հավաքվել են ՊՆ շենքի դիմաց և պահանջել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նախարարը հանդիպման է հրավիրել ծնողներից 5-ին և շուրջ երկու ժամ պատասխանել նրանց հարցերին: «Նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ զրուցեցինք, չնայած կուզենայինք՝ Օնիկ Գասպարյանն էլ ներկա լիներ հանդիպմանը: Նախարարին հենց սկզբից ասացինք, որ այս հինգիս ընդունելով՝ մնացած ծնողներին […]

̰
ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար այսօր ԱԺ եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը. Արայիկ Հարությունյան

17:45 08.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական […]

̰
ՊՆ-ին եմ տվել որդուս, թող ասեն՝ ո՞ւր է. անհետ կորած զինծառայողների ծնողները՝ ՊՆ շենքի դիմաց

16:22 08.02.2021

ՊՆ շենքի առաջ նորից հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են, որ իրենց ընդունի միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և իրենց հուզող հարցերին տա հստակ պատասխաններ: «Հոկտեմբերի 1-ից տղայիցս լուր չունեմ: Պատերազմն ավարտվել է, ինչո՞ւ չեն ասում՝ ո՞ւր է որդիս, թող նախարարն ինչ ուզում է անի, իմ տղային ողջ-առողջ ինձ տա»,- նշեց ծնող […]

̰
Լեհ քաղաքական գործիչը դիմել է Պուտինին և Մակրոնին հայ գերիներին ազատելու խնդրանքով

15:04 08.02.2021

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում հայ ռազմագերիների և այնտեղ պահվող այլ անձանց ազատելուն, հայտնում է Инфотека 24-ը։ Ավելի վաղ Բուչեխը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նմանատիպ խնդրանքով: Հիշեցնենք, որ Թոմաշ Լեխ Բուչեխը նախաձեռնել […]

̰
Լիտվայի խորհրդարանի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան

14:24 08.02.2021

Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամներս, Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից #ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի […]

̰
Ռուս խաղաղապահները Քարվաճառի շրջան են տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ

12:42 08.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տարանցումն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրա և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ շարասյունը՝ բաղկացած 20 ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներից և 5 ուղեկցող մեքենաներից, Քարվաճառի շրջան է տեղափոխել ավելի քան 150 տոննա շինանյութ։ Շարասյունն անցել […]

̰
Ջաբրայիլում ականի վրա ադրբեջանական մեքենա է պայթել

11:54 08.02.2021

Ջաբրայիլի շրջանում Իլգար Ահմեդովին պատկանող մեքենան պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է մեքենայում գտնված երեք տղամարդկանցից մեկի մարմինը հայտնաբերել, մյուս երկուսի որոնումները շարունակվում են:

̰
Գրանցվել է 735 կանչ․ Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

11:44 08.02.2021

2021 թվականի փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 735 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 335-ով: Անցած 7 օրերի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ դեպք չի արձանագրվել, փոխարենն ավելացել է հրդեհների մասին կանչերը: Փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել […]

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր ևս կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում

10:42 08.02.2021

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում: Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան […]

̰
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

10:13 08.02.2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է: Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ […]

̰
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով․ ՌԴ ՊՆ

23:45 07.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ Նոյեմբերի 14-ից մինչև օրս Լեռնային […]

̰
Ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ․ ԱՀ նախագահ

23:30 07.02.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ: «Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով […]

̰
Արցախում մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել. Արցախի ԱԻՊԾ

17:54 07.02.2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Արցախում մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել։ «ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին: Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ […]

̰
Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ Հարությունյան

17:16 07.02.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  · «Սիրելի՛ հայրենակիցներ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի […]

̰
Արցախի թեմի առաջնորդը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը

16:03 07.02.2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ստեփանակերտի Աստվածամոր ՍԲ հովանի մայր տաճարում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մատուցել է առաջնորդական առաջին պատարագը, որին մասնակցել են ԱՀ իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հոր, որդու և սուրբ հոգու անվամբ մատուցված պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, […]

̰
Մոտ 2,4 հազար մարդ օգնության է դիմել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ընդունելության կետ

10:15 07.02.2021

Ստեփանակերտում շարունակում է աշխատել քաղաքացիների ընդունելության կետը, «թեժ գիծ» է կազմակերպվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին: Ընդհանուր առմամբ, ավելի քան […]

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 47 փախստական

22:25 06.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]

̰
Որքանով են Արցախում պատրաստ եղել պատերազմին․ Արայիկ Հարությունյանը որոշ փակագծեր է բացել

21:40 06.02.2021

Առաջիկա 3 տարիներին տեղահանված արցախցիները բնակարան կունենան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը պատասխանել է իրեն հասցեագրված հարցին, թե իր վարչապետության 10 տարիներին Արցախը որքանով է պատրաստվել ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԻՊ-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը նշել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին

21:19 06.02.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական […]

̰
Արցախում կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

15:20 06.02.2021

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ-ի պաշտոնական կայքից: Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ,ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

13:52 06.02.2021

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյան փողոցի թիվ 14բ շենքի բնակիչներ` 1998թ. ծնված Է. Գ.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 2000թ. ծնված Է. Գ.-ն, 2006թ. ծնված Ռ. Գ.-ն, 2008թ. […]

̰
Ռուս և թուրք զինծառայողները համատեղ մոնիտորինգ են իրականացնում ԼՂ դիտակետերում

12:50 06.02.2021

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է ԼՂ հակամարտության գոտում իրականացնել հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն, ռազմական գործողությունների դիտարկման առաջադրանքներ: «Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնում, որտեղ ռուսական և թուրքական անձնակազմերն իրականացնում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ առաջադրանք: Իրավիճակի մոնիտորինգը կատարվում է շուրջօրյա ռեժիմով, ԱԹՍ-ների օգնությամբ, մասնավորապես «Форпост» և «Орлан-10» համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ […]

̰
Զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներում

12:41 06.02.2021

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։ Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 112

̰
Արցախի նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

11:56 06.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին ԱՀ նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
BACK_TO_TOP