TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+19.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

11:50 06.02.2021

Փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

10:34 06.02.2021

Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է 1365 աճյուն:

̰
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 62 փախստական

00:02 06.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

22:37 05.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։ Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը […]

̰
Արցախի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Conifa Euro 2021 մրցաշարին

22:29 05.02.2021

Հունիսի 9-ից  19-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալու է Conifa Euro 2021 մրցաշարը։  Ինչպես տեղեկացնում է «Լեռնային Արցախի» ֆեյսբուքյան էջը՝ մրցաշարին կմասնակցի նաև Արցախի հավաքականը: Մեր ընտրանին ընդգրկված է երկրորդ զամբյուղում։ Մոտակա օրերին կկայանա վիճակահանությունը:

̰
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

21:50 05.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկատվություն է ստացել երկրաշարժի մասին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ավստրալացի պատգամավորն իր աշխատասենյակում կախելու է Արցախի  դրոշը

20:30 05.02.2021

  Ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանթոնիսը, որի նախաձեռնությամբ 2020-ի աշնանը Վեսթ Տորենթ նահանգը ճանաչել է  Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել  Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի դրոշը, և հայտնել, որ այն կախելու է իր աշխատասենյակում։  «Այս դրոշը ես կկախեմ իմ աշխատասենյակում և դա կանեմ հպարտությամբ՝ ի աջակցություն ապրող փոքրամասնության  խաղաղության։ […]

̰
Շմոլ գազից թունավորման դեպք Ասկերանում

17:16 05.02.2021

Փետրվարի 4-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից՝ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:50-ին, շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2000թ. ծնված Ս. Ս.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք […]

̰
Դավիթ Բաբայանը նշել է վտանգները, որոնց կարող է բախվել Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում

17:00 05.02.2021

Իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը որևէ ձևաչափով որևէ մեկի հետ բանակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Հեռանկարի» տաղավարում այս թեմային է անդրադարձել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Բնական է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, առնվազն տեսանելի ապագայում՝ կարճաժամկետ և միջնաժամկետ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվենք, հիասթափվենք և ընդհանրապես պետականաշինության գործընթացով […]

̰
Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման համար, ՄԽ-ից բացի, կարող են ստեղծվել նաև այլ հարթակներ. Դ. Բաբայան

16:52 05.02.2021

«Չեմ կարծում, որ ՄԽ-ի ձևաչափը սպառել է իրեն»,- «Հեռանկարի» տաղավարում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Սակայն նա նշել է տարածաշրջանում այլ հարթակներ ստեղծելու հնարավորության մասին։ «Անդրկովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման համար կարող են ստեղծվել նաև այլ հարթակներ, չեմ ասում Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, բայց հավասարակշռության համար՝ այլ ռուս-թուրքական, ռուս-իրանական և այլ հարթակներ կարող են ստեղծվել»,- […]

̰
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Ավստրալիա նահանգի ընդունած բանաձևին

16:28 05.02.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի կողմից ընդունված՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը: «Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։ Կարևորում ենք, որ […]

̰
Ադրբեջան ահաբեկիչների մեծ հոսքը վտանգ է բոլոր քաղաքակիրթ երկրների համար. Արցախի արտգործնախարար

16:04 05.02.2021

Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում շարունակում են գտնվել միջազգային ահաբեկիչները, դրանց խմբերի ներկայացուցիչները, սակայն Ադրբեջանն այդ ահազանգերին, կարծես, որևէ ձևով չի արձագանքում։ «Հեռանկարի» տաղավարում այս հարցին է անդրադարձել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Սա լուրջ խնդիր է, և հիշում եք՝ մենք նաև պատերազմի ժամանակ հայտարարել ենք, որ ահաբեկիչների մեծ հոսք կա Ադրբեջան Մերձավոր  Արևելքից, տարբեր այլ երկրներից, […]

̰
Այս պահին առանցքային գերխնդիր է դառնում Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. Դավիթ Բաբայան

15:20 05.02.2021

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք պատերազմի հետևանքով սահմանափակվել են Արցախի շփումներն արտաքին աշխարհի հետ։ «Ես չեմ ասի, որ սահմանափակվել են. պարզապես ցանկացած պատերազմական գործողություն, հատկապես այդ փուլում, դժվարություններն ու արհավիրքները, որոնց միջով Արցախն անցել է, պահանջում են համապատասխան փոփոխություններ՝ և՛ մարտավարության, և՛ ռազմավարության, բայց անկախ ամեն ինչից, […]

̰
Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ բացել

15:14 05.02.2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները ավտոմեքենաներով փակել էին ՊՆ տանող բոլոր մուտքերը, կարճ ժամանակ անց՝ նորից բացել: Հիշեցնենք, որ ժամեր շարունակ ծնողները սպասում են նախարար Վաղարշակ Հարությունյանին: Որոշ ժամանակ անց ծնողներից երեքին ընդունել էր պաշտպանության նախարարի օգնականը և նշել, որ Վաղարշակ Հարությունյանն այժմ նախարարությունում չէ: Ներս մտած ծնողները օգնականին փոխանցել էին, որ իրենք դրսում կշարունակեն սպասել […]

̰
Հանդիպում Մարտունին պաշտպանած և պաշտպանող հրամանատարի ու զինվորների հետ

15:07 05.02.2021

Գիտե՞ք, թե ինչ խորհուրդ ունի Արցախի դրոշի սպիտակ եռանկյունաձև նախշանկարը (հայկական գորգի նմանությամբ)։ Այն խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը, վերահաստատումը, որ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից, Արցախը «փոքր Հայաստան է՝ Հայաստանից կտրված»։ Մեր փոքր Հայաստանը հիմա ավելի է փոքրացել, անարդարությունը հիմա ավելի է խորացել, բայց հիմա էլի կանգուն է, վիրավոր է, բայց կանգուն է ու […]

̰
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 52 զինծառայողի անուն

13:31 05.02.2021

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 52 զինծառայողի անուն․ Մարգարյան Սպարտակ Արսենի, ծնվ. 2002թ. Գուլաբյան Յուրիկ Գուրգենի, ծնվ. 1999թ. Մանուչարյան Արման Արշակի, ծնվ. 1997թ. Թադևոսյան Լիպարիտ Արմենի, ծնվ. 2001թ. Սեյրադարյան Հարություն Երվանդի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Սարգիս Վլադիմիրի, ծնվ. 2001թ. Թևոսյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2001թ. Առաքելյան Մհեր Սասունի, ծնվ. 2000թ. Չոբանյան Արմեն […]

̰
Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է ԼՂ հակամարտությանն առնչվող բանաձև

12:41 05.02.2021

Պրահայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ […]

̰
ԼՂ-ում սկսվել է Sputnik-V պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով ռուսական խաղաղապահ զորախմբի պատվաստումը

12:33 05.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում սկսել են Sputnik-V պատվաստանյութով խաղաղապահների՝ երկրորդ բաղադրիչով պատվաստումները: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Ապագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական արտագնա բրիգադները պատվաստելու են բոլոր 27 դիտակետերում առաջադրանքներ կատարող ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմին: Ընդհանուր առմամբ պատվաստանյութի շուրջ 2 […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է ԼՂ հետպատերազմյան իրավիճակը

12:05 05.02.2021

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը: Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել բեղուն աշխատանք: Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:04 05.02.2021

Փետրվարի 4-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրաիլի շրջաններում

10:14 05.02.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում: Ախատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

̰
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

09:53 05.02.2021

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում: Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում: Ծառայությունը […]

̰
Այսուհետ նախատեսվում է արցախցիներին աջակցության գումարները տրամադրել բանկային քարտերի միջոցով

22:39 04.02.2021

Առաջիկայում նախատեսվող սոցիալական ծրագրերից առավել մատչելի կարգով օգտվելու նպատակով նախատեսվում է աջակցության գումարները տրամադրվել բանկային քարտերի միջոցով։ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հորդորում է արցախցիներին քարտ ձեռք բերել նախընտրած բանկից։ «Դա հնարավորություն կտա խուսափել Արցախփոստում առկա հերթերից, ինչպես նաև ամեն ամիս աջակցությունը ստանալ քարտի միջոցով՝ առանց լրացուցիչ դիմում գրելու։ Այն քաղաքացիները, ովքեր չունեն […]

̰
Մինչև օրս Արցախ է վերադարձել ավելի քան 52 000 մարդ

21:57 04.02.2021

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 62 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 158 մարդ։ Հումանիտար ականազերծման […]

̰
Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

21:29 04.02.2021

Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել […]

̰
Արցախի Ազգային ժողովը քննարկել է պետական բյուջեի նախագիծը

20:23 04.02.2021

Արցախի Ազգային ժողովի փետրվարի 4-ին գումարված նիստում, որի ընթացքում քննարկվել է 2021-ի պետբյուջեի նախագիծը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցության նոր ղեկավարն է Գագիկ Բաղունցը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի […]

̰
Մոսկվան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մոտ ժամանակներս կժամանի ԼՂ․ Զախարովա

19:25 04.02.2021

«Մենք հույս ունենք, որ այդ ուղևորությունը կկայանա մոտ ժամանակներս և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ուժեղացմանը», – ասել է Զախարովան։

̰
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և հակառակը․ ՄԻԵԴ-ը երկու հայց է ստացել

18:10 04.02.2021

ՄԻԵԴ-ը նաև գերիների հետ կապված բազմաթիվ դիմումներ է ստացել՝ ուղարկված ինչպես Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների, այնպես էլ գերիների հարազատների կողմից։ Դիմումները վերաբերում են 228 հայի և 13 ադրբեջանցու։

̰
Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

17:18 04.02.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ […]

̰
Բորելը Լեռնային Ղարաբաղի հարցում կարևորել է ՌԴ-ԵՄ գործընկերությունը

16:59 04.02.2021

ԵՄ դիվանագիտության ղեկավարը փետրվարի 4-ին եռօրյա այցով կժամանի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

̰
BACK_TO_TOP