Թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ. Արցախի ԱԻՊԾ տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+31.09 oC

Թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

14:18 27.12.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՌԴ ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:

«Փրկարար ծառայության հարգելի աշխատակիցներ.

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության փրկարար ծառայողի օրվա կապակցությամբ:

Փրկարարի առաքելությունը մարդասիրական է և մեր աշխատանքը միտված է միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու, բնական և տեխնածին աղետների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու ուղղությամբ: Սա է մեր կյանքի խնդիրը: Ուստի, փրկարարների ամենօրյա աշխատանքը արժանի է խորին հարգանքի:

Ցանկանում եմ առանձին շնորհակալական խոսք ասել ՌԴ Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Եվգենի Զինիչևին, Արցախում մարդասիրական առաքելության պատասխանատուներին՝ ի դեմս փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն, Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր ու դժվար օրերին հետպատերազմական Արցախի կողքին են:

Մեր ծառայության հետ արդեն մեկ ու կես ամսվա համագործակցությունը ոչ միայն օր օրի ավելի է ամրապնդվում, այլև շոշափելի տեղաշարժ է նկատվում:

Երկու գործընկեր կառույցների միջև փոխգործակցության արդյունքում, օրեր առաջ Ացախի ԱԻ ծառայության նյութատեխնիկական բազան համալրվեց ժամանակակից փրկարարական տեխնիկայով և մեքենաներով, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ:

Բոլոր ստորաբաժանումներում համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում: Կարծում եմ փորձի փոխանակումը կնպաստի փրկարար ծառայության աշխատանքի արդյունավետությանը:

Մենք երախտապարտ ենք նաև խաղաղապահ առաքելության զինանձնակազմին, որոնք ամեն կերպ աջակցում են անվտանգության ապահովմանը: ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները Արցախի սակրավորական խմբերի հետ համատեղ շարունակում են հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զենք-զինամթերքը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ. թող ամեն մի փրկարարական առաջադրանք կատարվի հաջողությամբ և ունենա արդյունավետ ավարտ:

Շնորհակալ ենք փրկված կյանքերի համար. Խաղաղ երկինք Ձեզ և Ձեր ընտանիքներին»,-նշված է ուղերձում:

Լուսանկարում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-Մայոր Կարեն Սարգսյանն է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

13:15 12.08.2025

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջ

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

13:09 12.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ը

Երևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

12:53 12.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

BACK_TO_TOP