Առգրավվել են 4 գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ինքնաձիգներ․ քրեական հետապնդում է հարուցվել 18 անձանց նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+33.09 oC

Առգրավվել են 4 գնդացիրներ, հակատանկային նռնականետեր, ինքնաձիգներ․ քրեական հետապնդում է հարուցվել 18 անձանց նկատմամբ

12:00 25.12.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար է մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ:

Այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել և քննվել է պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործեր և նախապատրաստված նյութեր, որոնցով հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիրներ, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեններ, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, տրոտիլի ապահովիչներ, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, ատրճանակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:

Վերոհիշյալ քրեական գործերով քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 18 անձանց նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական ու դատավարական այլ գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:

Քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել Հայաստանի Հանրապետություն` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

16:16 12.08.2025

Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»

38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

16:11 12.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

16:05 12.08.2025

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

16:00 12.08.2025

Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

15:55 12.08.2025

Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Ուկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

15:52 12.08.2025

Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...

BACK_TO_TOP