Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը

16:59 18.12.2020

Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են  տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը: Որպես անվտանգության երաշխիք, մենք պահանջեցինք վերահսկողություն սահմանել այն հատվածներում, որտեղ այժմ մենք ենք հերթապահում: Ռուս խաղաղապահների հրամանատարը տեսնելով, որ այնտեղ ադրբեջանական զինուժի մեծ կուտակում կա, ասաց, որ լրացուցիչ ուժ պետք է բերվի: Այնուհետև վերադարձավ ու պահանջեց հանձնել զենքերը: Առայժմ բանակցում ենք: Երևի օրինական կարգով հանձնենք, եթե անվտանգության գործնական երաշխիքներ ունենանք: Արիավանում այժմ ավելի քան 10 ընտանիք է ապրում: Բոլորս էլ որոշել ենք, որ ոչ մի պարագայում չենք հեռանալու: Ես անձամբ պատասխանատվություն ունեմ նրանց նկատմամբ»,- ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով, որ գյուղում այժմ կանոնավոր գործում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու հեռախոսակապը:

Աղավնոյի համայնքապետը դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր, որ Բերձորի խաղաղապահների պատասխանատուն պահանջել է հանձնել զենքերը: Անդրանիկ Չավուշյանը խնդրել էր բոլոր լրատվականներին ներկայանալ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: «Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,- մասնավորապես նշել էր նա տեսաուղերձում: Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

BACK_TO_TOP