00:00 05.12.2020
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ […]
23:12 04.12.2020
ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:
22:53 04.12.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա, որը տանում […]
21:47 04.12.2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ․ «Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը, որը վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում արտահայտված առանցքային դիրքորոշումը՝ երկրի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։ Կարևորում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձևը վճռականորեն դատապարտում […]
20:13 04.12.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարևոր է ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, և այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա […]
20:06 04.12.2020
Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը։ Ռուսաստանի Դաշնությունից առաջին չվերթները կարող են իրականացվել դեկտեմբերին և ինքնաթիռները կարող են արդեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։Այս մասին РИА Новости– ին հայտնել է Արցախի վարչակազմի աղբյուրը: «Հիմա երկու կողմերն էլ՝ մեր և Ռուսաստանի , ջանքեր են գործադրում այն իրագործելու համար »,-ասել է զրուցակիցը` […]
19:30 04.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունն իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Այդ նպատակով այսօր աշխատանքային այցով եղել եմ մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: […]
19:23 04.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան […]
19:11 04.12.2020
Տեսանյութը Ջոնիի մասին է, Արցախից Երևան հասած մի շան, որն իր մաշկի վրա է զգացել պատերազմի ողջ ծանրությունը․ նախ ինքն է փրկվել, հետո փրկել կյանքեր, հիմա էլ հիվանդանոցի բակում համբերատար սպասում է տիրոջ ապաքինմանը։ Գիշեր ու ցերեկ քուն ու հանգիստը կորցրած, ծանոթ-անծանոթի համար սիրելի դարձած, համացանցում իր պատմությամբ հայտնի Ջոնին ավելի քան 20 օր է […]
15:05 04.12.2020
Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է։ «Զինուժ մեդիա»-ն տեսանյութ է հրապարակել։
14:35 04.12.2020
Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ տարածքի պատկանելությունը սահմանված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով բավական վաղեմի։ Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը ոչինչ […]
14:15 04.12.2020
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության […]
13:42 04.12.2020
Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադրված է էլ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ներդրումային ու գործարար միջավայրին և թվայնացմանը վերաբերող […]
12:05 04.12.2020
Նոյեմբերի 23-ին հաղորդվել էր Մարտունու շրջանի բնակիչ, 1940թ.ծնված Հ. Բ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութից գողություն կատարելու մասին։ Ստուգմամբ պարզվել է, որ նշված գողությունը նոյեմբերի 10-ին կատարել են Մարտունու շրջանի բնակիչներ՝ 1969թ.ծնված Հ. Հ.-ն և 1969թ.ծնված Հ. Ջ.-ն։ Գողոնը հայտնաբերված և վերցված է։ Նոյեմբերի 26-ին հաղորդվել էր Մարտունի քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ին պատկանող խանութից գողություն կատարելու […]
10:51 04.12.2020
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Ալթունյանն ասաց, որ նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ […]
10:35 04.12.2020
Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում: Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: «Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում […]
08:31 04.12.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրից։ Լուսանկարներում Թալիշն է, որտեղ խաչքարեր ու հուշարձաններ են տապալվել, վանդալիզմի ենթարկվել։
22:18 03.12.2020
Ռուսական խաղաղապահների օգնությամբ շարունակվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածների վերականգնման և ականապատված տարածքների մաքրման աշխատանքները: Վերջին օրվա աշխատանքների արդյունքները իր հերթակա ճեպազրույցում ներկայացրել է ՌԴ ՊՆ լրատվության դեպարտամենտի ղեկավար Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքների մաքրումը պայթյունավտանգ առարկաներից: Մեկ օրում 6 հեկտարից ավելի տարածք և 2 կմ ճանապարհ է մաքրվել: Հայտնաբերվել […]
22:03 03.12.2020
Արցախ վերադարձած խաղաղ բնակիչների թիվը մոտենում 30 հազարի: Վերջին օրվա աշխատանքների արդյունքները իր հերթակա ճեպազրույցում ներկայացրել է ՌԴ ՊՆ լրատվության դեպարտամենտի ղեկավար Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական խաղաղապահ ուժերը իրականացնում են շուրջօրյա մշտադիտարկում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկանքով: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են հսկիչ դիտակետերի և տրանսպորտային վերահսկողության կետերի կահավորումը […]
21:38 03.12.2020
Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը մոսկովյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է վերագործարկվել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: Նրա խոսքերով՝ հույս կա, որ օդային կապը արտաքին աշխարհի հետ կհաստատվի մինչև տարեվերջ: Թեմայի շուրջ զրույց հետուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:30 03.12.2020
Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող […]
21:12 03.12.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց […]
21:03 03.12.2020
Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և օրակարգային այլ խնդիրների շուրջ Այվազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:47 03.12.2020
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ՝ Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրվում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Մեկ բնակիչ-բաժանորդի համար 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. ?1) Արցախի Հանրապետության և Հայաստանի […]
20:14 03.12.2020
3-րդ և ամենամեծ հումանիտար օգնության բեռը՝ ուղղված Արցախի պատերազմում տուժած մեր հայրենակիցներին, մեկնում է Հայաստան։ Այս մասին հաղորդում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհակալություն ենք հայտնում Organizzazione Umanitaria Maniverso Onlus-ին, որն իր պահեստը տրամադրել էր ապրանքների հավաքման համար, ինչպես նաև Comunità Lituana del Veneto, la Caritas Vittorio Veneto, Angolo del Riuso Solidale Venezia և այլ կազմակերպությունների, […]
19:55 03.12.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային հումանիտար օրենքի պահանջները կատարելու պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և նրանց մնացորդների վերադարձի հարցում
19:50 03.12.2020
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ «Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական […]