14:53 25.11.2020
«Ես մտածում եմ, որ Հադրութում որոշակի բացթողումներ, սխալներ են եղել՝ ոչ այնքան հետախուզության, որքան անվտանգության գծի ամրապնդման հարցերում»,- ասել է WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ խոսելով Հադրութում կատարվածի մասին:
Ըստ Պեգովի՝ ամենաքիչն է սպասվել այն, որ դիվերսանտները Հադրութ կմտնեն անտառային այն ճանապարհով, որի մասին հայտնի էր։
«Ինչ վերաբերում է Հադրութին, ապա ես մտածում եմ, որ ավելի շատ ռազմական, օբյեկտիվ կորուստ է, քան քաղաքական: Գիտեք, որ քաղաքի համար ավելի քան մեկ շաբաթ մարտեր են ընթացել: Սկզբում դիվերսանտներ են մտել, նրանցից ոմանք հայկական ԶՈւ համազգեստով են եղել, կարողացել են շփվել հայերեն»,- ասել Պեգովը ու նաև նշել, որ խառնաշփոթ չստեղծելու համար քաղաքից դուրս են բերվել աշխարհազորայիններ, քաղաքը պաշտպանել են Պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորքերը:
Հակառակորդն անցել է հրետանային մասսայական կրակի, ԱԹՍ-ների կիրառության։ Հատուկ նշանակության ջոկատը ինչ-որ պահի նահանջ է կատարել, դիվերսանտներն են գործի անցել, հետո նորից՝ հատուկջոկատայինները: Բայց, արդյունքում, Ադրբեջանի ԶՈՒ մարդկային ուժն ավելի է եղել, ինչի հետևանքով քաղաքն անցել է Ադրբեջանի հսկողության տակ: Թե դա երբ է եղել, Պեգովը դժվարացել է հիշել, բայց պնդում է, որ դա Ալիևի հայտարարության օրը չէր, Ադրբեջանի նախագահի՝ Հադրութը գրաված լինելու հայտարարությունից հետո առնվազն երեք անգամ ռազմական լրագրողը եղել է Հադրութում:
«Ադրբեջանի լիարժեք հսկողության տակ Հադրութն անցել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունից մոտավորապես 10 օր հետո»,- եզրափակել է Պեգովը:
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...
09:27 18.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...
09:20 18.08.2025
Լրատվամիջոցները բացահայտել են, թե երբ Թրամփը կընդունի Զելենսկիին Սպիտակ տանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 20:15-ին, իսկ ԵՄ առաջնորդների հետ բազմակողմ հանդիպումը՝ Մոսկվայի ժամանակով 22:00-ին, գրում է Roll Call թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ժամանակացույցին։ Ըստ ժամանակացույցի՝ եվրոպացի առաջնորդները Սպիտակ տուն կժամանեն Մոսկվայի ժամանակով 19:00-ին։ Մոսկվայի ժամանակով 20:00-ին Թրամփը կողջունի Զելենսկիի, որից հետո նրանք հանդիպումը կսկսեն Մոսկվայի ժամանակով […] ...
09:10 18.08.2025
Զելենսկին հայտարարել է, որ ժամանել է ՎաշինգտոնՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։ «Ես արդեն ժամանել եմ Վաշինգտոն։ Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք նաև կխոսենք եվրոպացի առաջնորդների հետ», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում։ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում […] ...
09:00 18.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...