TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ԱՐՑԱԽ

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

21:13 21.11.2020

Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ։ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որն իր մեջ ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր […]

̰
ԼՂ հարցով հայտարարությունը բխում է հայերի և ադրբեջանցիների շահերից․ ՌԴ ԱԳ նախարար

20:39 21.11.2020

ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը լիովին բխում է տարածաշրջանի և՛ հայ, և՛ ադրբեջանցի բնակիչների շահերից։ Այս մասին Բաքվում բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարի խոսքով՝ առաջնորդների հայտարարությունն ուղղված է այն բանին, որպեսզի իրագործվեն ներկայում իրապես ստեղծված պայմանները, որոնց իրականացումը թույլ կտա […]

̰
Լավրովը վստահ է, որ ԼՂ հարցով հայտարարության վերանայման փորձերը կձախողվեն

20:26 21.11.2020

Ռուսաստանը նկատում է ԼՂ հարցով պայմանավորվածությունները կասկածի ենթարկելու փորձեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, առաջին հերթին այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք են Ռուսաստանի հետ նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ը, բազմիցս ընդգծել են ԼՂ խնդրի […]

̰
Ճանաչենք մեր հերոսներին․․․ ․ ՊԲ-ն ներկայացրել է մի շարք հերոսական դրվագներ

20:13 21.11.2020

Պաշտպանության բանակից հայտնում են, որ հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը: Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել […]

̰
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1100 փախստական

20:07 21.11.2020

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականների ևս մեկ շարասյուն է ՀՀ տարածքից ուղևորվել ԼՂ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1100 մարդ։ Նշվում է, որ նոյեմբերի 14-ին ընդհանուր առմամբ ԼՂ են վերադարձել ավելի քան 7000 բնակիչներ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները։

̰
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների ևս 41 անուն

19:55 21.11.2020

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները Պահեստազորային Խաչատրյան Արման Արիստակեսի, ծնվ. 1998թ. Թարոյան Արտուշ Սեյրանի, ծնվ. 1985թ. Աբրոյան Վահե Կարենի, ծնվ. 2001թ. Մինասյան Արամ Հարությունի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Խաչատրյան Խաչատուր Գուրգենի, ծնվ. 1982թ. Գրիգորյան Գեղամ Գարեգինի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Գևորգ Լևոնի, ծնվ. 1991թ. Խաչատրյան Հայկ Հայկի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Անդրանիկ Էդվարդի, ծնվ. 1993թ. Ներսիսյան […]

̰
ՌԴ ԱԻ նախարարության մարդասիրական օգնության առաջին շարասյունը ժամանեց Ստեփանակերտ

19:24 21.11.2020

Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ է  ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված  առաջին շարասյունը: Հինգ ծանր բեռնատար մեքենաներով տեղափոխվել է 45 տոննա բեռ: Նոյեմբերի 22-ին կժամանի 300 տոննա քաշով մարդասիրական բեռի երկրորդ մաս։ Ընդհանուր առմամբ, ներգրավված է 35 միավոր տեխնիկա  և շուրջ 40 հոգանոց  անձնակազմ:Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԻ նախարարությունը      

̰
Արցախի նախագահն այցելել է Մարտունի քաղաք

19:11 21.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր  այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել․ «Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ […]

̰
Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում մնացած մեքենաների մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը

19:00 21.11.2020

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ․  2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։ Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական […]

̰
ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երն ավարտել են հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինուժի վայրագությունների վերաբերյալ հերթական զեկույցը

17:55 21.11.2020

ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները ավարտել են  էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ […]

̰
Լավրովը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանությանը

17:10 21.11.2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմը ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության հարցում:Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է  Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում: Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ  խոսել է  կազմակերպության իր ծառայությունները առաջարկելու նախաձեռնողականության, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող կրոնական , […]

̰
ՌԴ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

16:22 21.11.2020

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: «Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով, այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի […]

̰
Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ԿԳՄՍՆ

15:05 21.11.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից: Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման […]

̰
Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ

13:25 21.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրվա առթիվ նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ տիկին Ֆոր, Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանզի հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) […]

̰
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի պատմամշակութային հուշարձաններին

12:23 21.11.2020

Ադրբեջանցիների կողմից Արցախի պատմամշակութային արժեքների վանդալիզմի ենթարկվելու փաստերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում  այսօր զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

11:49 21.11.2020

Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով Մարսելի քաղաքապետը քաղաքային խորհրդին է ներկայացրել հետևյալ զեկույցը. «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական […]

̰
«Ավրորան» շարունակում է օգնել արցախցիներին. հաստատվել է 14 նախագիծ՝ ընդհանուր ավելի քան 110 հազար դոլար բյուջեով

11:42 21.11.2020

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության եւ աջակցության չափանիշները հստակեցվում են եւ կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին […]

̰
ՌԴ ԱԻՆ-ն աջակցում է Արցախի բնակավայրերի վերականգնմանը

11:22 21.11.2020

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

̰
ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ

11:06 21.11.2020

Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջան, դեպքի կոնկրետ վայրերում ծանոթացել պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ՊԲ ռազմական ենթակառուվածքներին, շենք-շինություններին հասցված նյութական վնասներին: Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասում նա հանդիպում է ունեցել N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի հետ, տեղեկացել նշված […]

̰
Մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը

10:51 21.11.2020

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության […]

̰
Ֆրանսիական Սենթ էթյենի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին

10:39 21.11.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Սենթ էթյենի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել ԼՂ ինքնիշխանության ճանաչման և արցախցիների պաշտպանության մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․ «2020 սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական կայսրության այս տարածքում բավականին բարդ է։ ԽՍՀՄ փլուզումից սկսած Ադրբեջանի տարածքում […]

̰
Արցախի ոստիկանությունն իրազեկում է․․․

10:18 21.11.2020

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է` Արցախի Հանրապետությունից դուրս եկող բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձեռքի տակ պարտադիր ունենալ անձնագիր։

̰
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1900 փախստական

10:07 21.11.2020

Նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է ուղևորվել փախստականների ավտոբուսների և անձնական ավտոտրանսպորտի հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 23 ավտոբուսներն ու 250 անձնական մեքենաները Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ԼՂ վերադարձնելով ավելի քան 1900 փախստականի։ Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ԼՂ է վերադարձել արդեն ավելի քան 6000 բնակիչ։

̰
Ռիտա Սարգսյանի աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում․ Արայիկ Հարությունյան

09:59 21.11.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։ Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական […]

̰
Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը

08:48 21.11.2020

Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ հայտարարության կատարումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման, մարդասիրական հարցերի լուծման վերաբերյալ։ Նախարարներն ընդգծել են ԼՂ-ում և հարակից շրջաններում պատմական, կրոնական […]

̰
Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կծավալեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

00:04 21.11.2020

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով լրացուցիչ ուժեր կծավալեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման նպատակով ընդունված որոշման համաձայն` Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ պահուստ՝ […]

̰
ՌԴ ԱԻՆ-ն անհրաժեշտության դեպքում հրատեխնիկա կուղարկի ԼՂ

23:40 20.11.2020

ՌԴ ԱԻՆ-ն անհրաժեշտության դեպքում հրատեխնիկական միջոցներ կուղարկի Լեռնային Ղարաբաղ ՝ չպայթած զինամթերքը վնասազերծելու համար, հայտարարել է նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը: «Ներկայումս Ռուսաստանի ԱԻՆ-ը միավորված խմբավորում է ձևավորվում միջգերատեսչական հումանիտար կենտրոնի կազմում աշխատելու համար։ Կազմի մեջ կլինեն փրկարարներ, հոգեբաններ, տեխնիկական անձնակազմ։ Անհրաժեշտության դեպքում կուղարկվի նաև հրատեխնիկա ՝ բնակելի տարածքներում չպայթած զինամթերքի վնասազերծման համար», – ասել է […]

̰
ԼՂ-ի բնակիչներին ՌԴ-ն կարող է ապահովել արագ կառուցվող բնակելի տներով

23:27 20.11.2020

Տեղահանվածներին, որոնք պետք է ժամանեն Լեռնային Ղարաբաղ, կարող են ապահովել արագ կառուցվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլներով, հայտարարել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: «Ներկայումս Լեռնային Ղարաբաղ մեծ թվով տեղահանվածների ժամանում է սպասվում։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս […]

̰
Պուտինը պատմել է Երևանում և Բաքվում գործընկերների հետ փոխգործակցության մասին

23:18 20.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իմ գործընկերների հետ։ Եվ մենք պայմանավորվել ենք երկու առաջնորդների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը», – ասել է Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ […]

̰
Պուտինը բացատրել Է Ռուսաստանի համար Ղարաբաղում իրավիճակի կարգավորման կարևորությունը

23:12 20.11.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, հայտարարել է Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում խաղաղապահ առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ: «Ռուսաստանում միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ են ապրում, մեզ այդ հանրապետությունների հետ կապում են բազմադարյա կապերը՝  առանց չափազանցման։ Սա մեզ համար այս առումով ունի նաև ներքաղաքական հարթություն, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին […]

̰
BACK_TO_TOP