ԱՀԿ-ն նախազգուշացրել Է Եվրոպայում COVID-19-ի երրորդ ալիքի սպառնալիքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ԱՀԿ-ն նախազգուշացրել Է Եվրոպայում COVID-19-ի երրորդ ալիքի սպառնալիքի մասին

15:50 22.11.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դևիդ Նաբարոն Շվեյցարական ch Media մեդիաընկերությանը տված հարցազրույցում նախազգուշացրել է 2021 թվականի սկզբին Եվրոպայում կորոնավիրուսի երրորդ ալիքի վտանգի մասին:

Նաբարոյի խոսքերով ՝ եվրոպական երկրները չեն կարողացել կանխել կորոնավիրուսի երկրորդ ալիքը այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է հսկողության տակ վերցնել առաջինը:

«Եվրոպական արձագանքը թերի էր։ Նրանք բաց թողեցին ամռան ամիսներին անհրաժեշտ ենթակառուցվածք կառուցելու հնարավորությունը այն բանից հետո, երբ վերահսկողության տակ են վերցրել առաջին ալիքը։ Եվ հիմա նրանք ունեն երկրորդ ալիք: Եթե նրանք չկառուցեն անհրաժեշտ ենթակառուցվածքը հիմա, ապա երրորդ ալիքը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Նաբարոն, որի խոսքը մեջբերում է Badener Tagblatt-ը։

ԱՀԿ-ի հատուկ դեսպանորդը նշել է, որ շատ արևմտաեվրոպական երկրների առջև խնդիր է դրված «նորից վերահսկել վիրուսը» ՝ չդիմելով այնպիսի կոպիտ միջոցի, ինչպիսին լոքդաունն է՝ խիստ մեկուսացման ռեժիմը, որի համար, ինչպես արձանագրել է Նաբարոն, պետք է վճարել «բարձր գին»:

Անդրադառնալով Արևելյան Ասիայի երկրներին ՝ Նաբարոն նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այստեղ ավելի լավ է ՝ իշխանությունների և բնակչության միջև «շատ հստակ հաղորդակցության» շնորհիվ:

«Եվս մեկ տարր, որը շատ նկատելի է Արևելյան Ասիայում. մարդկանց ուժեղ արձագանքի պատճառով դեպքերի քանակը (վարակ) կրճատվելուց հետո ձեռնարկված միջոցառումները չեն թուլանում: Պետք է սպասել մինչև տեմպերը ցածր լինեն և մնան այդպիսին»,- ասաց Նաբարոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

BACK_TO_TOP