System of a Down խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

System of a Down խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար

13:56 13.11.2020

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ:

Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:

«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվայի վարչապետը կարծում է, որ Չինաստանի և Ռուսաստանի տանդեմը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար

12:50 29.04.2024

Լիտվայի վարչապետը կարծում է, որ Չինաստանի և Ռուսաստանի տանդեմը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար

Ռուսաստանի հետ Չինաստանի մերձեցումը մարտահրավեր է համաշխարհային անվտանգությանը։ Այսպիսի հայտարարություն է արել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն LRT ազգային ռադիոյի եթերում։ Նրա կարծիքով, Չինաստանը «անվտանգային սպառնալիք է», հատկապես հաշվի առնելով Պեկինի և Մոսկվայի «տանդեմը» և «Չինաստանի օգնությունը Ռուսաստանին  այն ​​ամենի դեմ պայքարում, ինչ որոշում են Եվրամիությունը և արևմտյան աշխարհը»՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։   ...

Գերմանիայում վերականգնողական կուրս անցնող երկու ուկրաինացի զինվոր է սպանվել

12:11 29.04.2024

Գերմանիայում վերականգնողական կուրս անցնող երկու ուկրաինացի զինվոր է սպանվել

Երկու ուկրաինացիներ, որոնց դիերը հայտնաբերվել են Բավարիայում՝ դանակի հետքերով, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ էին և Գերմանիայում վերականգնողական կուրս էին անցնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ուկրաինայի հյուպատոսները ճշտում են տեղեկությունը, թե որ ստորաբաժանումներին է պատկանել զոհվածները, ինչպես նաև կապ են հաստատում նրանց հարազատների հետ։ Ուկրաինայի դիվանագիտական ​​ծառայությունը հայտնում է, […] ...

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

11:33 29.04.2024

Լուվրը նախատեսում է «Մոնա Լիզան» տեղափոխել նկուղ

Կերպարվեստի աշխարհի ամենահայտնի գլուխգործոցներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կարող է անհետանալ Լուվրի իր սովորական վայրից. թանգարանի ղեկավարությունը նախատեսում է կտավը տեղափոխել հատուկ ստորգետնյա սենյակ։ Այս մասին գրում է Telegraph թերթը։ Նյութում ասվում է, որ չնայած «Մոնա Լիզայի» մեծ ժողովրդականությանը Լուվրի այցելուների շրջանում՝ վերջիններս, դատելով հարցումներից, սովորաբար մնում են հիասթափված իրենց տեսածից և այն […] ...

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

11:03 29.04.2024

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունում ճանապարհային պարեկային ծառայության (ՊՊԾ) վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել են անվտանգության ևս չորս աշխատակիցներ, պատասխան կրակով վերացվել են հինգ հարձակվողներ։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել են մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Գերատեսչության տարածած կադրերում երևում է դեպքի վայրը, ճանապարհին թափված են զենքեր և պարկուճներ, կրակում են ճանապարհային ոստիկանության մեքենայի ապակիների ուղղությամբ: […] ...

Մարզական բժիշկը զգուշացնում է գրասենյակային աշխատանքի վնասների մասին

10:55 29.04.2024

Մարզական բժիշկը զգուշացնում է գրասենյակային աշխատանքի վնասների մասին

Նստակյաց կենսակերպը և երկարատև նստակյաց աշխատանքը անցանկալի հետևանքներ են ունենում կազմվածքի և առողջության համար, զգուշացրել է սննդաբան, վերականգնողական մասնագետ և սպորտային բժիշկ Օլգա Պերևալովան։ Նա նշել է, որ ավելորդ քաշը և դրա հետ կապված հիվանդությունների ռիսկերը սպառնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց: «Եթե ​​մարդը 9:00-ից 17:00-ն հնգօրյա ռեժիմով ժամանակ անցկացնում է համակարգչի առջև նստած, ապա […] ...

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

10:50 29.04.2024

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը, հայտնում է France Press գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Բլինքենը ապրիլի 29-ին և 30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ «Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […] ...

BACK_TO_TOP