Ադրբեջանցի գործիչը երկրում ղարաբաղյան հարցից հետո ամենահրատապը համարել է կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

Ադրբեջանցի գործիչը երկրում ղարաբաղյան հարցից հետո ամենահրատապը համարել է կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունը

15:46 06.11.2020

Գյանջա քաղաքի ընդդիմադիր գործիչ Յունիս Սաֆարովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում վերջին օրերին ուշագրավ հայտարարություն է արել, որը վկայում է այս երկրի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին:

«Եթե չլիներ ղարաբաղյան հարցը, ապա ամենահրատապը պետական մասշտաբի կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունն է: Ես իմ արած քայլի համար չեմ ափսոսում։ Բացի Գյանջայի ղեկավար Վալիևից, ես ցանկանում էի պատժել նաև Գյանջայի դատախազին և դատավորներից մեկին, որոնք անարդար որոշումներ էին կայացնում և ստրկացնում մարդկանց: Գուցե իմ այս ասածների համար ինձ լրացուցիչ հոդված կամ մեղադրանք առաջադրվի, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Իմ քայլով ես ցանկացել եմ ցույց տալ պետական գործիչներին, որ նրանք անպատժելի չեն։ Նրանք չեն հարգում իրենց քաղաքացիներին, ընդհակառակը, նրանք խստորեն պատժում են բողոքող քաղաքացիներին։ Ես չէի կարող անտարբեր մնալ նման անարդարության նկատմամբ»,- ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ հետապնդումները և քաղաքական անպատժելիությունը չի սահմանափակվում միայն կես միլիոնանոց Գյանջայով, որտեղ նա բազմաթիվ համախոհներ ունի, այլ տարածված է ամբողջ երկրի տարածքով։ Համեմատելիս նա հիշատակել է քաղաքացիների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը՝ նշելով, որ նրանք  չեն հարգում «օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքը: Պաշտոնյայի և շարքային քաղաքացու միջև տարբերություն են դնում, իսկ բողոքող քաղաքացիներին անպատիժ չեն թողնում:

Իսկ իշխանությունները Սաֆարովին մեղադրում են նաև «Իսլամական պետության» ահաբեկիչ լինելու և Ադրբեջանում շարիաթի օրենքներ հաստատելու փորձի մեջ։ Յունիս Սաֆարովը չի ընդունում այդ մեղադրանքը, սակայն իր խոսքում նշում է, որ չի ափսոսում 2018-ի հուլիսյան դեպքերի համար. նա ցանկացել է վերջ տալ Գյանջայում բնակչության նկատմամբ բռնաճնշումներին, որոնց հետևանքով մարդիկ իրենց ստրուկ էին զգում։

Ադրբեջանական ոչ իշխանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են նրա խոսքերը՝ հիշեցնելով, որ 2018-ի հուլիս ամսվա դեպքերից և ընդդիմադիր Սաֆարովի ձերբակալությունից հետո նրա մասին գրեթե լուրեր չեն ունեցել, անգամ որոշ տեղեկությունների համաձայն՝ Սաֆարովին բանտում փորձել են սպանել։ Ադրբեջանական պետական մամուլն ամբողջությամբ անտեսում է Սաֆարովի՝ մեդիադաշտում հայտնվելը՝ հնարավորինս զգուշանալով Գյանջայում և այլ շրջաններում նրա համախոհների ակտիվացմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

19:50 19.08.2025

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

19:45 19.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...

BACK_TO_TOP