Տեղի ունեցողը, ոչ ավելի, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է․ շուրջ 10 օր առաջնագծում գտնվող Արագածոտնի մարզպետը կոչ է անում բոլորին միանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Տեղի ունեցողը, ոչ ավելի, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է․ շուրջ 10 օր առաջնագծում գտնվող Արագածոտնի մարզպետը կոչ է անում բոլորին միանալ

16:34 04.11.2020

«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության: Այս մասին գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

«Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի տարբեր հատվածներում, թե ինչի կարիք կա առաջնագծում:
Սահմանին տիրող իրավիճակը հետևյալն է. բոլորս ուս-ուսի տված՝ դաժան մարտերում արժանի պատասխան ենք տալիս թշնամուն, կանխում ենք նրանց առաջխաղացումը, ձախողում ենք նրանց ծրագրերը և տալիս ենք ուժգին հակահարված:
Ինչի՞ կարիք կա առաջնագծում. առաջնագծում հենց քո կարիքը կա՝ միանալու մեր մեծ ընտանիքին: Առաջնագծում հենց քո կարիքը կա թշնամուն ծնկի բերելու համար և թշնամուն վերջնականապես հասկացնելու, թե ով է այս սուրբ հողի տերը:
Մենք երդում ենք տվել զենքին և մկրտվել արկերի սուլոցների և պայթյունների տակ:
Մենք մեր տունը, մեր սուրբ հողը անգամ կյանքի գնով չենք զիջելու թշնամուն: Եվ հենց հիմա պահն է հայրենասիրության, պահն է հայրենիքի արժանի զավակը լինելու:
Կրկին կոչ եմ անում բոլորին, անհատապես կամ խմբերով ներկայանալ զինկոմիսարիատ, կամավորագրվել, անցնել համապատասխան արագ վերապատրաստում և միանալ մեզ:
Տեղի ունեցողը, ոչ ավելի, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է, և ամեն մեկս պետք է որոշենք այս իրավիճակում մեր անելիքը:
Մենք կռվում ենք հանուն մեր ու գալիք սերունդների, հանուն ապագայի, հանուն լույսի, հանուն վաղվա օրվա հույսի և մենք պատրաստ ենք մեռնել հանուն կյանքի:
Մենք, անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ:
Էլ արցունք չկա լացի,
Բայց բազուկներում ուժ կա հարվածի,
Թշնամուն հաստատ բերելու ենք ծնկի,
Բայց այս անգամ այնպես, որ էլ երբեք ոտքի չկանգնի:
—————————————————–
Հ.Գ. ՀՀ #Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ հեռախոսազրույցը փոխանցեց մարզպետի օգնական Մերի Բադալյանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

22:53 21.06.2025

«Բարսելոնան» հաստատել է Ժոան Գարսիայի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Էսպանյոլից» իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: Իսպանիայի չեմպիոնը 24-ամյա Գարսիայի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: ...

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

22:45 21.06.2025

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Դարբնիկ գյուղի 1-ին փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Լադա» մակնիշի և 38-ամյա Մարատ Պ․-ի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP