08:20 26.10.2020
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է կատարել՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար։ «Շատ կյանքեր կփրկվեն։ Հպարտ եմ իմ թիմով՝ պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականով՝ գործարքն իրականացնելու համար»,- գրել է Թրամփը: — Donald J. […]
08:11 26.10.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում […]
08:04 26.10.2020
Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես երեկ երեկոյան SHANTNEWS-ը հայտնել էր, Երևանի և Բաքվի միջև հրադադարի նոր համաձայնություն է ձեռք բերվել։
00:30 26.10.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]
23:55 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Կոնստանտին Վալենտինովիչ, արդեն գրեթե մի ամիս է, ինչ շարունակվում է պատերազմը։ Ինչպես շատ փորձագետներ են նշում, այն աննախադեպ է իր ծավալով, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու ծավալով։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ -Այդքան էլ չէ։ […]
23:48 25.10.2020
Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հայտարարության տեքստն ամբողջությամբ, […]
23:35 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Դուք ասել եք, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ընդհանրապես, ավելի ակտիվ ներգրավված լինելու ռազմական առումով։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տեսանկյունից հսկայական ջանքեր են գործադրվում Ռուսաստանի կողմից, բայց զինվորական […]
23:32 25.10.2020
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից: «Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 […]
22:50 25.10.2020
Այս պահին բազմամարդ ցույց է տեղի ունենում ԱՄՆ-ում։ Նյու Յորքը Նյու Ջերսիին կապող Ջորջ Վաշինգտոն կամրջի վրա ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների դեմ, այդ երկու երկրներին պատժամիջոցների ենթարկելու պահանջով։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:46 25.10.2020
«Ես նշել եմ՝ պատերազմն ինչ աստիճանի է, ինչ խնդիր է դրել Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի հետ համատեղ: Դուք տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը՝ նշանակում է մեր անվտանգությունը, հաղթելը՝ նշանակում է մեր երկրորդ անգամ ցեղասպանության թույլ […]
22:19 25.10.2020
«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Նախ՝ հյուսիսում վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ զիջում են հարավում ծավալված մարտական գործողություններին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ ընկած հատվածներում մի քանի […]
22:11 25.10.2020
Վարչապետը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․ WION – Ողջույն և բարի գալուստ WION-ի Global Leadership Series հաղորդաշար։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ WION-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուրախ եմ հյուրընկալվել Ձեզ։ WION – Մարտերը Ղարաբաղում շարունակվում են արդեն 4 շաբաթ։ Զինադադարի մասին երկու համաձայնություն […]
21:50 25.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան։
21:30 25.10.2020
ավելի վաղ Ռոբերտ Օ’Բրայենը առանձին հանդիպումներ էր ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
21:23 25.10.2020
Ռուսաստանը Ադրբեջանին փոխանցել է տվյալներ Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին: Այս մասին, Инфотека 24-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Դումայի ԱՊՀ-ի հարցերով զբաղվող կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Պատգամավորը նշել է, որ եթե Ալիևը չգիտի նրանց ներկայության մասին, ապա նրա դեմ խաղ է տարվում: «Իհարկե, Ալիևը շատ լավ գիտի ոչ միայն սիրիացի, այլև աֆղան և պակիստանցի ահաբեկիչների […]
21:17 25.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը։ «Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիայի այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական […]
21:09 25.10.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութով ներկայացրել է հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ։
20:55 25.10.2020
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
19:59 25.10.2020
Ֆեյսբուքում հայ օգտատերերը լուսանկարի և ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել են Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ բողոքող հայերի խաղաղ ցույցը Փարիզում։
19:30 25.10.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հրապարակել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնող հայերի լուսանկարները։ «Սևազգեստ մասնակիցներն իրենց ձեռքին պահել էին պաստառներ, որոնց վրա գրված էր Արցախում անմահացած հայ զինվորների անունները»,-գրել է նա։
19:28 25.10.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեսանյութով հրապարակել է Գարեգին Բ կաթողիկաոսի կոչը։ «Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը»,-մասնավորապես նշել է […]
19:25 25.10.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]
19:21 25.10.2020
«Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին՝ բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակությունը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու […]
19:15 25.10.2020
ԱՄՆ «Հայ Դատի» հանձնախումբը նշել է, որ Ադրբեջանում Գաբալայի ավիաբազայում հայտնաբերվել են լրացուցիչ թուրքական/ՆԱՏՕ-ի F-16-ներ: Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը: «6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:
18:57 25.10.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներով ներկայացրել է հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ը:
18:42 25.10.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի […]