Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

15:39 26.10.2020

Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։

Բաբայանը լիահույս է՝ հոկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած զինադադարի պայմանավորվածությունն ավելի երկար կպահպանվի, քան նախկինում։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր համանախագահող երկրները ներգրավված են այս գործում, իհարկե, Ռուսաստանի դերակատարությունն ընդգծված է։ Լարվածությունը, ռազմական գործողությունները կարող են բերել տարածաշրջանային լայնածավալ բախումների, ինչը կվերածվի գլոբալ առճակատման, այդ իսկ պատճառով բոլորը ներդրել են իրենց ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացը վերսկսելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա կարևորեց, որ երրորդ անգամ հրադադարի հաստատման գործընթացում միջնորդական ջանքեր էր ներդրել ԱՄՆ-ը, և կարգավորման մասին հատուկ շեշտադրում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բաբայանի պնդմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թրամփի նման հայտարարությունը չհարգելը մեծ հարված կլինի ԱՄՆ նախագահին նախագահական ընտրությունների նախաշեմին։
Խոսելով Արցախում քաղաքացիների տրամադրությունից՝ Բաբայանն ընդգծեց տեղի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ։ «Կա հիասթափություն, որ աշխարհն ակտիվ չէ, միևնույն ժամանակ կա ոգևորվածություն՝ մեր բանակի, մեր ժողովրդի, մեր բարեկամ երկրների պահվածքից»,- նշեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

10:40 21.08.2025

Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետո

Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

10:30 21.08.2025

The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիք

Որոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

10:25 21.08.2025

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ​​ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

10:19 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

BACK_TO_TOP