Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինն ասում է, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ես կարող եմ միայն մեկ անգամ ևս կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարն անում է ամեն ինչ պատերազմը դադարեցնելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու համար»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավեր ուղարկելու և կազմակերպելու երկու առաջնորդների հանդիպումը Մոսկվայում: